Մեսսին ռեկորդային աշխատավարձ է ստանում
LIFEԲարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջին ֆուտբոլիստն է պատմության մեջ, որի աշխատավարձը տարեկան 100 մլն եվրոյից ավելի է:
Ըստ նոր պայմանագրի, արգենտինացին տարեկան 104 մլն եվրո է ստանում հարկերի հետ միասին՝ ավելին, քան որևէ մեկը ֆուտբոլի պատմության մեջ: Մեսսիի զուտ աշխատավարձը տարեկան 50 մլն եվրոյից մի փոքր ավելի է, ինչը նույնպես համաշխարհային ռեկորդ է, գրում է Lenta.ru-ն L'Equipe-ի վրա հղումով:
Բրազիլացի Նեյմարը ՊՍԺ-ում տարեկան ստանում է 36,8 մլն եվրո, իսկ արգենտինացի Կարլոս Տեվեսը, որը մինչև 2018-ի հունվարի 2-ը հանդես էր գալիս «Շանհայ Շենհուայի» կազմում, տարեկան 38 մլն էր ստանում:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



