Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Նախկին պատգամավորը թանկացումների, արտագաղթի և իր հեղինակած նոր ֆիլմի մասին

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) բավականին բացասաբար է վերաբերվում թանկացումներին և, որպես ժողովրդավարական երկրում ապրող ցանկացած մարդ, ողջունում է «Ելք» դաշինքի՝ բողոքի ակցիա կազմակերպելու նախաձեռնությունը, քանի որ իրականում հունվարի 1–ից բավականին դժվարացել է մարդկանց կյանքը:

«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր դժգոհությունն իր ձևերով արտահայտել: Եվ եթե ժողովուրդը դուրս գա բողոքելու, ես կողջունեմ ժողովրդի այդ քայլը, քանի որ նման թանկացումների պայմաններում հնարավոր չէ պատկերացնել, թե ժողովուրդն ինչպես պետք է կարողանա մեր տնտեսությունը զարգացնել»,– ասաց Հ. Հակոբյանը:

Ինքը կմասնակցի հանրահավաքին, թե՝ ոչ, պարզ կդառնա այն ժամանակ, երբ «Ծառուկյան» դաշինքում այդ մասին որոշում կայացվի, բայց եթե թանկացման դեմ պայքարի այլ մարտավարություն ընտրվի, ապա ինքը, որպես դաշինքի անդամ, կկատարի այդ որոշումը: Արձագանքելով այն տեղեկությանը, թե կառավարությունը պատրաստվում է աճուրդով վաճառել թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի պահուստները, Հակոբ Հակոբյանը տեսակետ հայտնեց, որ այդ որոշումը լավ բանի մասին չի խոսում, քանի որ դա ոչ միայն պետության, այլև ժողովրդի հարստությունն է:

«Ես շատ բացասաբար եմ դրան վերաբերվում և դրա մեջ կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում: Չմոռանանք, որ այս կառավարությունն ընդամենը մեկ տարվա փորձ ունի և իր փորձը շատ քիչ է նման ռիսկային որոշում կայացնելու համար: Չի կարելի թույլ տալ, որ նման ռիսկային որոշումներ կայացվեն»,– համոզված է Հ. Հակոբյանը:

«Փաստի» հետ զրույցում նա նաև նշեց, որ արտագաղթի տեմպերը չեն թուլանում: Եվ անգամ նրանք, ովքեր տարիներ առաջ նման մտադրություն ընդհանրապես չունեն, հիմա կամ արդեն գնացել են, կամ էլ գնալու ճանապարհին են:

«Բոլորը շատ հիասթափված են նոր օրենսգրքից, թանկացումներից: Այս ամենին հարմարվելու համար ժամանակ է պետք, բայց վատ է, երբ մարդիկ այլընտրանք չտեսնելով՝ որոշում են լքել մեր հայրենիքը: Շատերին երբ հարցնում եմ՝ ուր եք գնում, ասում են՝ գնանք տեսնենք՝ ոնց կլինի: Այսինքն, կոնկրետ պատասխանները շատ քիչ են: Եվ շատ վատ է, որ մարդը նման որոշում է կայացնում և թողնում է իր տունը, գերեզմանները, հողը, ջուրը, մանկությունը և գնում է անհայտ ուղղությամբ»,– ասաց նախկին պատգամավորը:

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն ավարտվել են նոր ֆիլմի աշխատանքները, և սպասում է հարմար առիթի, որ ֆիլմի առաջնային ցուցադրություն կազմակերպեն: Ի դեպ, Հ. Հակոբյանի հեղինակած նոր ֆիլմը, որի վերնագիրն է՝ «Մենք ընկերներ ենք» հայի և ադրբեջանցու ընկերության մասին է:

«Ֆիլմը սկսվում է 1988 թվականի դեպքերից և շարունակվում է մինչև մեր օրերը, մինչև 2016 թվականի ապրիլ ամիս: Ոչ մենք, ոչ մեր քաղաքական մեծամասնությունը, ոչ էլ մեր հանրապետության նախագահը երբեք ու երբեք կողմ չենք եղել պատերազմի: Ընդհակառակը, միայն խաղաղության ճանապարհով ենք գնացել և մեր ֆիլմերն էլ են այդ մասին: Եթե մեր հարևանները մեր հանդեպ ուժ կիրառեն, ապա բնական է, որ մենք էլ պետք է համապատասխան ուժ կիրառելով մեր երկիրը պաշտպանենք, բայց մենք երբեք էլ պատերազմին կողմնակից չենք եղել:

Այն ամենին, որ հիմա ականատես ենք լինում, դա Ալիևի վարած քաղաքականության հետևանքն է, թե չէ ժողովուրդն ինչ մեղք ունի: Մենք երբեք էլ չենք ասել, որ ադրբեջանի ժողովուրդը վատն է, այլ ասել ենք, որ այդ երկրի վարած քաղաքականությունն է վատը: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք մեր քաղաքականությամբ կողմնակից ենք խաղաղության, բարեկամության, հարևանության: Եվ այդ դեպքում, եթե կլինեն քննադատողներ, թող մեզ քննադատեն»,– ասաց Հ. Հակոբյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan