Հայաստանի նախորդ տարվա տնտեսական աճը կամփոփվի միջինում 6%–ի սահմաններում
ECONOMICSՀայաստանի տնտեսական աճը 2017–ին կարող է ամփոփվել 5,8–6,2%–ի սահմանում: Այսպես է կարծում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` այն կապելով արտաքին և ներքին բարենպաստ գործոնների հետ:
Տնտեսագետի խոսքով` 2017–ին Հայաստանում վերականգնվեց մակրոտնտեսական պահանջարկը, որին նպաստեցին Ռուսաստանի տնտեսության կարգավորումը, ինչն էլ նպաստեց դեպի Հայաստան տրանսվերտների ավելացմանը, ներդրումային աշխուժացումը, պղնձի միջազգային բարձր գները:
«Այս գործոններին ավելացել է նաև վարկային ոլորտում աշխուժացումը: Բանկերը ավելի շատ են վարկավորել տնտեսությունը, այդ թվում` անհատներին, դա նպաստել է մակրոտնտեսական պահանջարկի ավելացմանը, որը տնտեսական աճի դասական գործոն է: Տնտեսական աճը միջին կանխատեսումներ կկազմի 5,8–6,2% կամ միջինը 6%»,– ասաց տնտեսագետը: