Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ
SOCIETYԵրևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին:
Հունվարի 9-17-ն անցկացվող հուշամրցաշարին այս տարի մասնակցում է շուրջ 750 շախմատիստ: Ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մրցասրահում, հետևել մրցաշարի ընթացքին: Սմբատ Լպուտյանը նշել է, որ շվեյցարական և շրջանային մրցակարգերով անցկացվող մրցաշարին մասնակցում են պատանիներ և աղջիկներ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից և Թուրքմենստանից: Մրցաշարն անցկացվում է 9 խաղափուլով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



