ԵԱՀԿ դիտորդները մտահոգված են Թուրքիայում ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող բռնությամբ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու նպատակով երկիր ժամանած ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն իր մտահոգությունն է հայտնել երկրում ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող բռնությունների առնչությամբ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Մարգարետա Սիդերֆելթը, ով հանդիպումներ է ունեցել Բարձրագույն ընտրական հանձնաժողովում, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, հայտնել է, որ հեռուստաալիքների նկատմամբ իրականացվող ճնշումը խիստ մտահոգիչ է: Նա տեղեկացրել է, որ իրենց հետազոտությունների արդյունքները պարունակող վերջնական զեկույցը կհրապարակեն նոյեմբերի 1-ին:
Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2015թվականի նոյեմբերի 1-ին: Պատգամավորական մանդատների համար կպայքարեն 16կուսակցություն, որոնցից հիմնական պայքարի մեջ կմտնեն իշխող «Արդարություն ևզարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ընդդիմադիր քեմալական Հանրապետականժողովրդական կուսակցությունը (ՀԺÔ ¿), «Ազգայնական շարժում» կուսակցությունը(ԱՇԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ): ԱԶԿ-ն,ՀԺԿ-ն և ԺԴԿ-ն իրենց թեկնածուների շարքում առաջադրել են նաև հայերի, ովքեր նախորդ խորհրդարանական ընտրություններում արդեն պատգամավոր էին ընտրվել:Երկրի ներսում և դրսում ընտրություններում կիրառելու նպատակով տպագրվել է 75 միլիոն 288 հազար 955 քվեաթերթիկ: Ընտրություններին կմասնակցի 54 միլիոն 49հազար 940 մարդ Թուրքիայում և ևս 2 միլիոն 899 հազար մարդ արտերկրում:



