Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Ստեփան Սաֆարյան. «Ճիշտ քարոզարշավի դեպքում հնարավոր է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով «Ելքի»՝ թանկացումների դեմ բողոքի ակցիա կազմակերպելու նախաձեռնությունը ոչ թե ուշացած է, այլ հիմա ավելի բարդ կլինի որևէ բան փոխել:

«Բայց անլուծելի էլ չէ: Իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե քաղաքական ուժերը «Հարկային օրենսգրքի» փոփոխության ժամանակ թույլ չտային, որպեսզի նման փոփոխություն տեղի ունենար, քանի որ այն ազդելու էր բոլոր խավերի վրա: Հավանաբար դա չի իրականացվել, քանի որ այն ժամանակ «Ելքը» խորհրդարանական խմբակցություն չէր: Այնուամենայնիվ, այսօր «Ելքի» գերխնդիրն է մարդկանց մոտ հավատ ներշնչել, որ իրենք կարող են այդ շարժումն առաջնորդել»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով սա հարց է, որն ազդում է բացառապես բոլոր խավերի վրա: Եվ այս պարագայում Ս. Սաֆարյանը «Ելքին» խորհուրդ տվեց տարբեր խավերի հետ աշխատելիս՝ տարբեր «փաթեթներով» հանդես գալ, բոլորին էլ բացատրելու համար, թե փոփոխություններն ինչ տեսքով և ինչքանով են ազդելու սովորական սպառողների, բիզնեսի ներկայացուցիչների և մյուսների ֆինանսական վիճակի վրա:

«Ամեն մեկին հասցեագրված ուղերձը պետք է շատ թիրախային լինի և հասկանալի այդ շրջանակների համար: Նաև պետք է հասկանալ, որ քաղաքականության մեջ ընդունված նորմ է՝ օգտագործել ցանկացած պատեհ առիթ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար: Սա տարածված է ողջ աշխարհում: Այնպես որ, ինչ քաղաքական ուժ կամ գործիչ էլ նման առիթն օգտագործեր, նրան քննադատելը սխալ կլիներ:

Այլ հարց է, թե օրինակ այս պարագայում ինչպիսի պայքարի մասին է խոսում «Ելքը»: Եթե պետք է հասարակությանը մոբիլիզացնի, հետո ասի, որ իրենցից կախված ամեն ինչ արեցին, բայց մարդիկ դուրս չեկան փողոց, իշխանությունն է ապիկար և այլն, այդ ժամանակ նրանց քայլերը գնահատականի արժանի քայլեր կլինեն: Բայց հիմա դեռ ամեն ինչ գնում է իր բնականոն հունով և պետք է տեսնել, թե ինչ կլինի»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ ««Ելքի» նպատակը մարդկանց զբոսանքի հանելը չէ» միտքը, քաղաքական վերլուծաբանը տեսակետ հայտնեց, որ դա խոսում է այն մասին, որ թեև խնդրի լուծումն այդքան էլ հեշտ չի լինելու թե՛ «Ելքի» և թե՛ հասարակության համար այս արդյունքը ետ շրջելը բավականին բարդ է լինելու, բայց ասել, որ դա անհնար է, ևս ճիշտ չի լինի, քանի որ պոտենցիալը բավականին մեծ է: Եվ ճիշտ քարոզարշավի դեպքում իհարկե հնարավոր է այնպիսի հանրային ճնշում ապահովել, որը կարող է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար:

«Իսկ թե դրանից հետո ինչ քայլ կձեռնարկի իշխանությունը, այլ խոսակցության թեմա է: Այնպես որ, «Ելքի» կռիվը բարդ է լինելու, բայց ասել, որ նախաձեռնությունը որևէ արդյունքի հասնելու շանս չունի՝ այդպես չէ»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Փորձագետի կարծիքով, անշուշտ պատկերն այլ կլիներ, եթե «Ելքի» կողքին կանգնեին այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր: Բոլոր քաղաքական կուսակցությունները՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, ունեն հանրային աջակցության շատ ցածր մակարդակ, ուստի այս ֆոնի վրա է «Ելքը» փորձում զբաղեցնել դատարկ մնացած օպոզիցիոն դաշտը: Հարցին, թե ինչու մյուս քաղաքական ուժերը նույնպես չեն օգտվում պատեհ առիթից և միավորվում նրանց հետ, փորձագետը պատասխանեց.

«Ընդդիմադիր մյուս ուժերի մոտ կարող էր խանդ լինել, որը կարող էր առաջանալ խորհրդարանում հայտնվելու և այլ հարցերի պարագայում: Եվ սա հաշվի առնելով՝ արդեն իսկ կարելի է հասկանալ, թե ինչու մյուս քաղաքական ուժերը չեն ցանկանում սատարել «Ելքին»:

Բայցև, այնպես չէ, որ մյուսները չեն կարևորում խնդիրը կամ չեն հասկանում, որ առնվազն մի քանի հազար մարդ կարող է իրենց կողքը համախմբվել: Պարզապես, իմ կարծիքով, հավանաբար մրցակցությունը թույլ չի տալիս միանալ, որպեսզի «Ելքը» ավելի արագ չկարողանա լրացնել միակ կամ գլխավոր ընդդիմության դաշտը»,– ասաց Ս. Սաֆարյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan