Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Ալեքսանդր Մարկարով. «Խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար»

POLITICS

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը

 

Պարոն Մարկարով, ապրիլի 9–ից Հայաստանն անցնելու է խորհրդարանական կառավարման համակարգին: Արդյոք այն մեր երկրի դեպքում արդյունավետ կառավարման համակարգ կլինի՞:

– Որոշ չափով Հայաստանն իրականացրել է այն բարեփոխումները, որոնք նախատեսված են եղել Սահմանադրական բարեփոխումների շրջանակում և ապրիլին՝ նոր կառավարության ձևավորումից հետո, այս անցումը կհասնի իր տրամաբանական ավարտին: Արդյոք խորհրդարանական կառավարման համակարգն ավելի արդյունավե՞տ է, քան կիսանախագահական ձևը:

Խորհրդարանական կառավարման ձևը բավականին բնորոշ է ժողովրդավարական երկրներին: Երբ քննարկվում է, թե կառավարման որ ձևն է ավելի արդյունավետ ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար՝ եղել են երեք այլընտրանքներ՝ նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական:

Եթե մենք նայենք այլ երկրների փորձը, որոնք ընդունել են խորհրդարանական կառավարման համակարգը, կարող ենք ասել, որ լուրջ հաջողությունների են հասել ժողովրդավարական համակարգ ձևավորելու գործում: Կառավարման խորհրդարանական ձևը հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների համար:

Այս ձևը մեզ համար նոր մոդել չէ: Այն գոյություն է ունեցել Առաջին հանրապետության ժամանակ՝ 1918– 1920 թվականներին: Այս կառավարման ձևի շրջանակներում, իհարկե, կան այնպիսի խնդիրներ, ինչպիսին է կառավարության գործունեության արդյունավետությունը:

Կառավարման խնդիրներն այդքան էլ մեծ չեն և քաղաքական մեծամասնության առկայության դեպքում կառավարումն իրականացվում է արդյունավետ, ավելին՝ այդպիսի կառավարման ձևը նպաստում է նաև կուսակցությունների հետագա զարգացմանը, որովհետև դուրս է գալիս այն խնդիրը, որն ի հայտ է եկել կապված նախագահական լիազորությունների հետ և այն խնդիրները, որ քաղաքականությունը կենտրոնանում է նախագահի ձեռքում, իսկ այլ քաղաքական դերակատարություն ունեցողները շատ փոքր դեր ունեին:

Տվյալ պարագայում, երբ ունենանք գործող խորհրդարան և արդյունավետ կառավարություն, այն խնդիրները, որոնք վերաբերում էին այլ կուսակցությունների մասնակցության քաղաքական գործընթացներին, կդառնան ավելի արդյունավետ և տեսանելի:

Եվ բոլոր քաղաքական դերակատարողները պայքարելու են ոչ թե մեկ հիմնական պաշտոնի համար, այլ՝ նրանց համար նաև հնարավորություն կստեղծվի մասնակցություն ունենալ խորհրդարանական ձևաչափի մեջ: Եվ հաշվի առնելով, որ հատուկ դերակատարություն տրվում է նաև ընդդիմությանը, այս տարբերակը կգործի բավականին արդյունավետ:

 

Երբ գոյություն ունի ակնհայտ ռազմական հակամարտություն, ապա կառավարման կիսանախագահական ձևն է ավելի հարմար, թե՞ խորհրդարանական:

– Այն ժամանակ, երբ ունեինք կիսանախագահական կառավարման ձև, նախագահի ձեռքում էին նաև այն լիազորությունները, որոնք վերաբերում էին պատերազմական դրությանը, իսկ այս նոր համակարգում այդ լիազորությունները գլխավորելու է վարչապետը:

Օրինակ՝ Իսրայելը, հենց ստեղծման տարեթվից ռազմական գործողությունների մեջ է եղել, մի քանի կարճատև պատերազմական վիճակներ են եղել, և այս ամենն իրականացրել է հենց խորհրդարանական կառավարման ձևով: Այստեղ պետք է հաշվի առնել, թե համապատասխան ոլորտում ինչ քաղաքականություն է մշակված և այն մասնագետների առկայությունը, որոնք ներգրավված են ռազմաքաղաքական որոշումների ընդունման կամ կայացման մեջ:

 

Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել խորհրդարանի կատարած աշխատանքը: Դուք համամիտ ե՞ք այդ գնահատականի հետ:

– Խոսքն այն մասին է, թե ինչպես եք գնահատում խորհրդարանի աշխատանքը: Խոսքը կարող է գնալ, թե ինչ քանակի օրենքներ են ընդունվել, և դա կարող է այդ որակի ցուցանիշը հանդիսանալ: Մյուս կողմից, կարող են գնահատել, թե որքանով են արդյունավետ համագործակցել տարբեր քաղաքական դերակատարություն ունեցող քաղաքական ուժերը տվյալ կառույցի մեջ, ինչպես նաև, թե որքանով է ընդդիմությունը կարողանում իրականացնել իր վրա դրված գործառույթները:

Եթե այս երեք սկզբունքները վերցնենք որպես աշխատանքի գնահատում, կարող ենք ասել, որ խորհրդարանն այս 20–25 տարիների ընթացքում գնում է սովորելու ճանապարհով, և այն քաղաքական համակարգի կայացման գործում մեծ դերակատարություն ունի:

 

Մանյա Պողոսյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan