Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Արամ Գրիգորյան. «Ուզում են շահույթը պահպանել տրանսպորտից օգտվողների հաշվին»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Մի քանի երթուղիներ սպասարկող ընկերությունների վարորդներ պահանջում են կամ գազը էժանացնել, կամ էլ ուղևորավարձը թանկացնել: Ըստ գործադուլ հայտարարած վարորդների՝ գազի թանկացման հետևանքով իրենց ծախսերը ավելացել են ամսական մոտ 45 հազար դրամով, ինչի հետևանքով չեն կարողանում հոգալ իրենց ընտանիքների կարիքները:

«Գազը թանկացել է: Դա օրական 1500–2000 դրամ է կազմում, ամսական՝ 45 հազար դրամ: Ես այդ գումարով պետք է ընտանիքիս կարիքները հոգամ, կոմունալները վճարեմ: Օրական 15–16 հազար դրամ պլան ենք մուծում, հիմնարկի վրա էլ հարկեր են դրված, պլանը ո՞նց իջեցնի: Չհաշված՝ խաչմերուկի վրա կանգնում 100 դրամ ես վերցնում, տուգանք է գալիս: Անհնար է, չենք տեղավորվում այդ գումարի մեջ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց թիվ 99 երթուղային տաքսու վարորդներից մեկը:

«Հասարակական պաշտպան» ՀԿ ղեկավար Արամ Գրիգորյանը միանշանակ չի կարող ասել, թե սեղմված գազի թանկացումը կարող է ազդել տրանսպորտի գնի վրա: Նրա խոսքով՝ պետք է հաշվարկներ կատարվեն:

«Եթե սեղմված գազի գինը բարձրացել է, ապա տնտեսվարողի շահույթին կպել է: Եթե գծատերն իր շահույթը քչացնի, որևէ խնդիր չի առաջանա, ինքը կսկսի աշխատել, բայց չի ուզում իր շահույթը քչացնել: Ոզում են շահույթը պահպանել տրանսպորտից օգտվողների հաշվին: Սրանք խնդիրներ են, որոնց իշխանությունը պետք է անդրադառնա»,– նկատեց նա:

Արամ Գրիգորյանը վարորդների բողոքը հիմնավորված չի համարում: Աղմուկ բարձրացնելը տեղին չի համարում:

«Եթե ժամանակին կարողանային քաղաքացիներին ներկայացնել, որ այդ 100 դրամը իրենց մեծ շահույթներ չի ապահովում, այսօր խնդիրն այլ կերպ կլիներ: Մենք համոզված ենք, որ տրանսպորտի ներկայի գինն իրենց շահույթ է ապահովում: Հակառակ դեպքում իրենց քայլը ճիշտ կլիներ:

Ժամանակին մասնակցել են մրցույթին, պայմաններ են եղել, իրենք հաղթել են ու սկսել են ծառայություններ մատուցել: Հիմա պայմաններ են փոխվել, կարող են նոր մրցույթներ պահանջել և հաշվարկներ անել՝ հաշվի առնելով սեղմված գազի այսօրվա գինը»,– ընդգծեց «Հասարակական պաշտպան» ՀԿ ղեկավարը:

Նա համոզված է՝ տրանսպորտի գինը չի փոխվի մինչև միասնական ցանցի ներդրումը: Այդ դեպքում, անկախ վառելիքի գներից, երթուղայինgերն ավելի թանկ կսպասարկեն բնակչությանը:

«Միասնական տրանսպորտային ցանցի ներդրման դեպքում նաև մատուցվող ծառայությունների որակն է բարձրանալու: Ներդրումներ անելու դեպքում անհնար է, որ գինը չբարձրանա: Թե ինչքանով տրանսպորտը կթանկանա, առայժմ չեմ կարող ասել»,– նշեց Գրիգորյանը:

Նա նաև շեշտեց, որ այսօր գների զսպման մեխանիզմ գոյություն չունի:

«Տնտեսությունը չի կարողանում դիմագրավել թանկացումներին: Սա մրցակցության պակասի արդյունք է: Պետությունը պետք է ազատ մրցակցային շուկա ստեղծի, ինչը չի անում: Պետությունը պետք է կարողանար տնտեսություն զարգացնել, իսկ մեր տնտեսության ցանկացած ալեկոծում իր բացասական ազդեցությունն է թողնում հանրության վրա»,– մատնանշեց ՀԿ ղեկավարը:

Արամ Գրիգորյանն ասաց, որ չկա նաև իրավունքների պաշտպանության համակարգ: Որպես սպառողների իրավունքների պաշտպան չի կարողանում դատարան դիմել՝ պաշտպանելու հասարակության շահերն ու պարզելու գնաճի պատճառները:

«10 տարի խոսեցին, որ հասարակական կազմակերպությունները, որոնք իրավունքների պաշտպանությամբ են զբաղված, իրավունք ունենան շահառուների խնդիրներով դատարան դիմել: Պետությունն ասաց, այո, նման բան կլինի, բայց չեղավ: Մենք օբյեկտիվ կառավարման թերություն ունենք»,– եզրափակեց նա:

 

Մանյա Պողոսյան

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe