Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Եթե Հայաստանը չբարելավի ցուցանիշները, խնդիրներ կունենա. «Freedom House»–ի ակնարկը

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում մասամբ ազատ երկրների ցանկում է հայտնվել Հայաստանը: 100 հնարավոր միավորից ՀՀ–ն ստացել է 45 միավոր:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը փաստում է, որ ՀՀ–ի վերաբերյալ նախորդ տարվա որակումը փոփոխություն չի կրել:

«Միաժամանակ կարող եմ ասել, որ ՀՀ–ում մարդու իրավունքների տեսանկյունից որոշակի հետընթաց է եղել, ինչը կարելի է դիտարկել մասնավորապես քաղաքական բնույթի հետապնդումների և դատավարությունների համատեքստում: Օրինակ է «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանի դեպքը: Բացի այդ՝ մենք քրեակատարողական հիմնարկներում մահերի արձանագրում ենք տեսնում: Օրինակ՝ Հաց բերողի մահը հուզումներ առաջացրեց հանրային դաշտում ու ցույց տվեց նաև մարդու իրավունքների հանդեպ ոչ զգայուն իրավիճակը ՀՀ–ում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Զեկույցում Հայաստանի և Ղրղզստանի միջև համեմատական է անցկացվել: Որպես օրինակ մատնանշվում է հատկապես ընտրական համակարգը: Զեկույցում քվեարկության համակարգը խիստ անբավարար է որակվել: Նշվել է, որ նման մոտեցումը շարունակաբար վերացնում է ժողովրդավարական նորմերը: Ընդգծվել է նաև, որ երկու երկրներում էլ իշխող կուսակցություններն ահաբեկել են ընտրողներին, ճնշել ընդդիմությանն ու իշխանության պահպանման համար չարաշահել են վարչական ռեսուրսները:

Զառա Հովհաննիսյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ ՀՀ–ն արդեն անցել է խորհրդարանական համակարգի, նախորդ տարվա ընտրություններն այդ առումով ամենահանգուցայինն էին. «Ընտրությունները, սակայն, դեմոկրատական անվանել ամենևին հնարավոր չէր»:

Իրավապաշտպանն ընդգծեց, որ իշխանության մասին զեկույցում զետեղված կոշտ գնահատականն իրականում բավականին հստակ ակնարկ է:

«Հայաստանն անցած տարվա նոյեմբերին ԵՄ–ի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրեց: Այն ՀՀ–ին պարտավորեցնում է համապատասխանել նաև առաջադեմ երկրների պահանջներին: Մասնավորապես՝ խոսքը ազատ մամուլի, դատաքննության, արդարադատության մասին է: Սակայն նշվածների առումով ՀՀ–ն բավականին հեռու է այդ երկրներից: Մենք հատկապես արդար դատաքննության առումով բավականին լուրջ հետընթաց ունենք: Բացի այդ՝ կալանավայրերը լցված են կալանավորներով, ինչի հիմնական պատճառներից մեկն այն է, որ ՀՀ–ում կալանքը որպես խափանման միջոց համատարած է կիրառվում»,– ասաց մեր զրուցակիցը:

Զեկույցում անդրադարձ է եղել նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին ու նշվել, որ «խայտառակ ընտրախախտումները հակասում են երկրի՝ Եվրամիության հետ սերտ փոխհարաբերություններ ունենալու ձգտմանը»:

Զառա Հովհաննիսյանը նկատում է՝ համաձայնագրի հիմքում նախևառաջ մարդու իրավունքների արժեհամակարգն է. «Իսկ եթե դիտարկում ենք ընտրությունները, իշխանության ձևավորման բոլոր գործընթացները, տեսնում ենք, որ ՀՀ–ում հետընթաց կա»:

Հարցին, թե հաշվի առնելով համաձայնագրում առկա պահանջները, վերոնշյալ ցուցանիշի առումով կարո՞ղ ենք առաջընթաց սպասել, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այո: Միջազգային հանրության կողմից գոնե ուշադրություն կունենանք, որ ՀՀ–ում մարդու իրավունքների, ժողովրդավարության տեսանկյունից առաջընթաց լինի: Հայաստանի իրավապաշտպան դաշտը, հասարակական կազմակերպությունները և հանրությունը առավել ուշադիր պետք է լինեն վերահսկողական մեխանիզմների նկատմամբ»:

Դիտարկմանը, թե ինչպես մի շարք կառույցների, այդ թվում նաև «Freedom House»–ի զեկույցները որոշ շրջանակներ փորձում են «անլուրջ» որակել, իրավապաշտպանն արձագանքեց. «Հնարավոր չէ անլուրջ վերաբերվել այդ ցուցանիշներին, որովհետև դրանք հեղինակավոր կառույցներ են: Ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական համագործակցության տեսանկյունից այս զեկույցներն անմիջականորեն ազդում են ՀՀ–ի միջազգային վարկանիշի վրա: Կարծում եմ՝ նման կոչերը ուղղակի ներքին օգտագործման և հանրությանը շեղելու համար են:

Իսկ միջազգային հանրությունը նման հեղինակավոր կառույցների զեկույցների նկատմամբ շատ ուշադիր է: Դրանք անմիջականորեն հաշվի են առնվում՝ հետագայում վերահսկվում է պետության զարգացման դինամիկան: Եթե հաջորդ զեկույցի ժամանակահատվածում ՀՀ–ն չբարելավի իր ցուցանիշները, խնդիրներ կունենա այն կառույցների հետ, որոնց հետ համագործակցության հուշագրեր կամ համաձայնագրեր է ստորագրել»:

 


Աննա Բադալյան

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan