Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Համահարթեցումը թանկացում չէ, բայց ուսման համար վճարվող գումարն աճել է

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Հունվարից ամենուրեք խոսում են թանկացումներից: Այն, որ 2018 թ. կյանքն ավելի թանկ է արժենում Հայաստանի բնակիչների համար, կասկածի տեղիք չունի: Սակայն սրան ավելացել է Երևանի արվեստի և երաժշտական դպրոցներ հաճախող երեխաներ ունեցող ծնողների բողոքը: 2017 թ. դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանու որոշմամբ հաստատվեց 2018 թ. տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին որոշումը:

Ըստ այդմ, Երևանի հաշվառում չունեցող աշակերտների վարձավճարները այս կամ այն առարկայի դեպքում կտատանվեն 8–17 հազար 500 դրամի սահմաններում: Ամենից թանկը գործիքային բաժիններում սովորող աշակերտների վարձավճարն է: Մինչ ավագանու որոշումը, երևանյան արվեստի դպրոցներում, օրինակ՝ դաշնամուրի վարձավճարը կազմում էր 7 հազար դրամ: Այս դեպքում թանկացումը կազմել է 120%:

Սակայն քաղաքապետարանից հայտնում են, որ թանկացում չկա: Երևանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ որևէ թանկացման մասին խոսք լինել չի կարող, սա թանկացում չէ, այլ՝ օրենքի պահանջի կատարում, որը հնարավոր չէր չկատարել:

Ըստ Գևորգյանի՝ Երևան համայնքում բոլոր դպրոցների տվյալ ծառայությունների մատուցման հետ կապված տեղի է ունեցել համահարթեցում: Թանկացումը պետք է ենթադրի լրացուցիչ եկամուտ, մինչդեռ սա Երևան համայնքի համար ստեղծել է լրացուցիչ բեռ՝ 200 միլիոն դրամի տեսքով, իսկ թանկացումը ենթադրում է շահույթի ստացում: Գևորգյանի խոսքով՝ այստեղ չկա շահույթի ստացում, կա ծախսերի մեծացում:

Միաժամանակ քաղաքապետը նախորդ տարվա վերջին ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր, որ այս պարագայում գոյություն ունեն արտոնություններ 900 աշակերտի համար, և ծնողները կարող են դիմել: Խոսվեց նաև անհրաժեշտության դեպքում այդ թիվը կրկնապատկելու մասին:

Բացի Երևան քաղաքում հաշվառում չունեցողների, գնային տատանումներ եղել են նաև մայրաքաղաքում գրանցված սաների համար: Նրանց բախտը դեռ բերել է, քանի որ գնային ավելացումները չեն գերազանցում 8 հազար դրամը:

Հռիփսիմե Ավագյանի երկու դուստրերը նույնպես հաճախում են արվեստի դպրոց: Նրանց մայրն արդեն հունվարից սեփական մաշկի վրա է զգացել թանկացում ասվածը: Նա իր երկու դուստրերի ուսման համար վճարում էր 12 հազար դրամ, հիմա արդեն ստիպված է վճարել 16 հազար դրամ, քանի դեռ իր երեխաները երկրորդ հիմնական գործիք՝ դաշնամուր, չեն անցնում, որը պարտադիր առարկա է.

«Եթե ես նկարչության համար վճարում էի 4 հազար դրամ, հիմա պարտավոր եմ 8 հազար վճարել, դա ինձ համար թանկացում չէ՞: Ասում են՝ Կենտրոնի դպրոցներում վարձերը թանկ են եղել, այնտեղ նվազել է, բայց ոչ ոք չասաց, որ իրենց վարձը նվազել է: Երևանի արվեստի և երաժշտության դպրոցներում ընդհանուր առմամբ 10 հազար աշակերտ կա, Կենտրոնում թող լինի մոտ 2 հազար, ստացվում է՝ այն մի փոքր մասը շահել է, 80%–ը՝ տուժել»,– ասաց նա:

Վերջինիս համար առնվազն զարմանալի է, թե ինչպես է եղել, որ տարբերակում չեն դրել առարկաների միջև: Անհատական դասավանդվող ջութակը, դաշնամուրը եղել են ավելի թանկ, քան նկարչությունը, բայց հիմա բոլոր առարկաները մի արժեք ունեն:

Հռիփսիմեն Ֆեյսբուք սոցիալական կայքում ստեղծել է մի խումբ՝ «Ո'չ ասենք արվեստի դպրոցներում և մանկապարտեզներում թանկացումներին» անվամբ: Ասում է, որ խումբը ստեղծել է այն նպատակով, որպեսզի մարդկանց համախմբի, փորձի ինչ–որ բան փոխել, սակայն, շատերի հետ խոսելով, հասկացել է, որ թեև վերջինները վճարելու խնդիր ունեն, բայց պասիվ են իր նախաձեռնած գործում:

Նա միաժամանակ դիմել է քաղաքապետարան արտոնության համար, կարծում է, որ առաջին դիմողներին արտոնություն կտրվի՝ խուսափելու համար բողոքի ակցիաներից: Ասում է, որ ոչ միայն իր շահերից է խոսում, այլ նաև դպրոցների, քանի որ նման գնային տարբերությունները հատկապես Երևանի հաշվառում չունեցողների համար, կարող է հանգեցնել աշակերտների թվի կրճատմանը, ինչն արդեն իսկ կատարվում է:

Հռիփսիմեն օրինակ է բերում, որ հիմա մարդիկ կարող են իրենց երեխաներին հանել դպրոցներից և մասնավոր սեկտորում ուսման տալ: Եթե ծնողը 17 հազար 500 դրամ պետք է վճարի գործիքային բաժինների համար, ապա մասնավոր ուսուցչի մոտ տանելն ավելի մատչելի է՝ ամսական այն կկազմի 16 հազար դրամ: Այդ դեպքում ժամը հաշվարկվում է 2 հազար դրամ, բացի այդ, մասնավոր ուսուցիչը պարապում է մեկ ժամ, իսկ դպրոցի դասաժամի տևողությունը 45 րոպե է: Եթե սրան գումարենք նաև մասնավոր դասավանդողի հետ գրաֆիկի կազմման ճկունությունը, ապա բոլոր առումներով դպրոցները տուժող դուրս կգան:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive