Փերինչեքը շահարկում է Դինքի անունն ընտրություններում հաղթելու համար
INTERNATIONAL NEWSԹուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հայատյաց Դողու Փերինչեքի գլխավորած «Վաթան» կուսակցությունը սկսել է շահարկել պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի անունը` ընտրություններում քվեներ ստանալու համար:
Կուսակցությունը փողոցներում փակցնում է պաստառներ Հրանտ Դինքի լուսանկարով և մեջբերում է ժամանակին Միացյալ Նահանգների մասին նրա արած արտահայտությունը, որում ասվում է. «Սա Ամերիկան է, գալիս իր հաշիվներն է անում, իր գործին է նայում, իսկ երբ գործն ավարտվում է, քաշվում, գնում է»:
Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2015թվականի նոյեմբերի 1-ին: Պատգամավորական մանդատների համար կպայքարեն 16կուսակցություն, որոնցից հիմնական պայքարի մեջ կմտնեն իշխող «Արդարություն ևզարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ընդդիմադիր քեմալական Հանրապետականժողովրդական կուսակցությունը (ՀԺÔ ¿), «Ազգայնական շարժում» կուսակցությունը(ԱՇԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ): ԱԶԿ-ն,ՀԺԿ-ն և ԺԴԿ-ն իրենց թեկնածուների շարքում առաջադրել են նաև հայերի, ովքերնախորդ խորհրդարանական ընտրություններում արդեն պատգամավոր էին ընտրվել:Երկրի ներսում և դրսում ընտրություններում օգտագործելու նպատակով տպագրվել է75 միլիոն 288 հազար 955 քվեաթերթիկ: Ընտրություններին կմասնակցի 54 միլիոն 49հազար 940 մարդ Թուրքիայում և ևս 2 միլիոն 899 հազար մարդ արտերկրում:



