Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

Եղեգիս գետը վերածվում է ճգնաժամային գետի․ ո՞վ է մեղավոր

ECONOMICS

ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան նախաձեռնել էր քննարկում-ժողով` ուղղված Արփա-Եղեգիս ջրավազանի և հարակից տարածքների ջրային ռեսուրսների կառավարման օպտիմալացման ու բնապահպանական հիմնախնդիրների քննարկմանը:

Հանդիպմանը պաշտոնապես հրավիրվել էին ինչպես ոլորտի պատասխանատու ներկայացուցիչները, այնպես էլ շահագրգիռ կողմերը և փորձագետները: Ցավոք, հանդիպմանը ներկա չէր գտնվել Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ում Ասոցիացիան բազմիցս պաշտոնական հրավեր էր ուղարկել` կարևորելով Վայոց Ձորի մարզի համար Եղեգիս գետի նշանակությունը:

Սակայն մարզպետը, ըստ էության, սահմանափակվեց միայն Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալի գործուղմամբ: Խնդրի հանդեպ ոչ պակաս վերաբերմունք ցուցաբերվեց նաև ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանի կողմից, ում նույնպես պաշտոնական հրավեր Ասոցիացիայի կողմից ուղարկվել էր, ով սակայն նույնպես սահմանափակվեց՝ գործուղելով միայն Ջրային տնտեսության կառավարման բաժնի գլխավոր մասնագետին՝ ըստ էության, վերդասելով պաշտոնը դիտարկվող խնդրից։

Ինչևէ, Եղեգիս գետը, լինելով երբեմնի Հայաստանի վարարուն գետերից մեկը, այսօր սպառնում է վերածվել ճգնաժամային գետի՝ խիստ սակավաջրության պատճառով։ Եվ դա այն պարագայում, երբ մոտ 10 տարի առաջ նման խնդիրներ դեռևս չկային։ Արդյունքում, Եղեգիսը, որի ջրային պաշարները կազմում էին 8 խմ/վ, այսօր, որպես կանոն, չի գերազանցում 1,0 խմ/վ։

Ըստ էության, բանն այն է, որ Եղեգիս գետի նման սակավաջրությունը մշտապես ներկայացնում էին, որպես բնական խնդիր՝ իր բնածին պատճառներով, այսինք՝ բնակլիմայական վիճակի փոփոխություն, շատ անգամ նաև մեղավորներ փորձում գտնել ՓՀԷԿ-երի մեջ, հատկապես՝ բնապահպանները, վերջիններին դիտարկելով իբրև բնության պոտենցիալ վնասատուների՝ շատ անգամ իրապես իրազեկված չլինելով ՓՀԷԿ-ի մասին։

ՓՀԷԿ-երը ժամանակակից աշխարհում հանդիսանում են վերականգնվող և մաքուր էներգիա արտադրողներ, որոնց բնությունը վնասելու հնարավորությունները խիստ սահմանափակ են, ինչը նշանակում է, որ դրանք կարող են վնասել մեծապես այն ժամանակ, երբ գետում ջրի քանակը բավարար չէ, ավելին՝ չի ապահովվում նույնիսկ բնական թողքը, որը պետության կողմից տրվում է։

Սակայն Եղեգիս գետում իրականում սակավաջրության հիմնական պատճառը ոչ թե բնածին, այլ արհեստածին է, ոչ թե բնակլիմայական փոփոխությունների պատճառ է, այլ տարածաշրջանում ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ և նպատակային բաշխման, ինչու չէ՝ ընդհանուր ջրօգտագործման և կառավարման սխալ մոդելի կիրառման հետևանք, որի արդյունքում ոտնահարվում են գետի ինչպես ջրօգտագործողների իրավունքները, այնպես էլ մեծապես քայքայվում է բնությունը և տուժում երկրի տնտեսությունը։

Ըստ էության, ՓՀԷԿ-ը հանդիսանում են երկրի զարգացման համար մեծ նշանակություն ունեցող ռազմավարական օբյեկտներ, որոնց գործունեությունը միտված է ոչ միայն պահանջվող էլեկտրաէներգիայի արտադրությանը, այլ նաև պետության գանձապետարանը համալրելուն, աշխատատեղերի ապահովմանը, հիդրոտուրիզմի զարգացմանը։

Հարկ է նշել, որ որպես կանոն, ՀՀ-ում 2017թ․ արտադրված մոտ 8 մլրդ կՎտ էլեկտրաէներգիայից 1 մլրդ կՎտ էլեկտրաէներգիան ստացվել է ՓՀԷԿ-ի շնորհիվ, որոնցից միայն 32 մլն կՎտ էլեկտրաէներգիա՝ Արփա-Սևան թունելից ներքև գտնվող ՓՀԷԿ-երի, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 30-35 ՄգՎ։ Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր երկիրը գտնվում է պատերազմական կամ կիսապատերազմական վիճակում, ապա այլընտրանքային էներգիա արտադրող այս միջոցը երևի թե բացառիկ այն էներգիակիրներից է, որը այդ ժամանակահատվածում կարող է անվտանգ ապահովել երկրի ազգաբնակչությանն անհրաժեշտ էլեկտրիաէներգիայով։

Սակայն վերջիններս տարեցտարի ջրի խիստ սակավաջրության պատճառով ունենում են հսկայական կուրուստներ, միջինը ամսեկան մոտ 150-170 մլն դրամի տեսքով։ Սակայն ամենից պարադոքսայինը, ըստ էության, կայանում է նրանում, որ այս ՓՀԷԿ-երը, որոնք ապահովում են 1000 ավել աշխատատեղ, այսօր գտնվում են փակման եզրերին։ Վերջիններս չեն կարողանում իրականացրել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրենց տրված և ջուրթույլտվությամբ հաստատված ջրառը և աշխատում են միջին հաշվարկով 5-15% արդյունավետությամբ՝ կրելով ֆինանսական լուրջ կորուստներ և չկարողանալով կատարել նույնիսկ վարկային պարտավորությունները։

Ըստ էության, ժողովի օրակարգային խնդիրներից մեկն էլ կայանում էր վերոնշյալում․ փորձել պարզել սակավաջրության իրական պատճառը։ Իսկ այն, որ հիմնական խոտանը ջրի անարդյունավետ բաշխման մեջ է, փաստում էին նաև ժողովի մասնակիցները, մասնավորապես՝ ջրային էկոհամակարգերի մասնագետ բնապահպան Սեյրան Մինասյանի գնահատմամբ՝ Հայաստանում կա մոտ 1 մլրդ խմ ջրաքանակ, որը կարող է ծառայել մինչև 7 մլն ազգաբնակչությանը։

Ընդհանուր վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ սակավաջրության պատճառը կայանում է բնավ ոչ բնակլիմայական տիրույթում, այլ մարդկային գործոնի՝ ջրօգտագործման չարաշահումների, տվյալ դեպքում՝ Կետչուտի ջրամբարի և դրանից ներքև գտնվող «Վու Դին» ՍՊԸ-ի («Կեչուտ ՓՀԷԿ-ի») կողմից ջրթույլտվությամբ սահմանված թվերը մի քանի անգամ գերազանցման մեջ։ Արդյունքում, «Կեչուտ ՓՀԷԿ»-ը, որի արտադրությունը, ըստ ՏՏՀ-ի, կազմում է մոտ 14,4 և, ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից ավելացված, մոտ 22 մլն կՎտ էլեկտրաէներգիա, ավելի շահեկան դիրքում է գտնվում՝ մի քանի անգամ գերազանցելով արտադրանքը, քան Եղեգիս գետի վրա գտնվող 14 շահառուները, որոնցից 8-ը գտնվում են խիստ ճգնաժամային վիճակում, չեն կարողանում նույիսկ ստանալ 1 խմ/վ ջուր։

Մինչդեռ ջուրթույլտվության համաձայն՝ որոշ ՓՀԷԿ-երին տրամադրվել է մինչև 3,5-4 խմ/վ չափաբաժին։ Արդյունքում, ջուրը Կեչուտ ջրամբարից, որը ստեղծված է ծառայելու Սևանին, ջրառ է ապահովում «Կեչուտ ՓՀԷԿ»-ի համար, ընդանրապես այլ ուղղությամբ՝ ոչ Սևանի ուղղությամբ, սակայն Եղեգիս գետի ջուրը բնական հոսքից կտրվում է և ամբողջությամբ տրամադրվում է Սևանին՝ չստանալով Կեչուտից ոչ մի կաթիլ ջուր, այն ինչ, ըստ «Արփա-Սևան» ԲԲԸ-ին տրամադրված ջուրթույլտվության համաձայն, այն, 50 մլն խմ ջուր կուտակվելու դեպքում պետք է տրամադրի նաև Եղեգիս գետին, ինչը բնավ չի իրականացվում։ Սակայն իրականացվում է ջրի մեծ հոսք Կեչուտի ջրամբարից ներքև՝ «Կեչուտ ՓՀԷԿ»-ին՝ մեծ պաշարներով ջուր տրամադրելու ուղղությամբ՝ միջինը 4-5 խմ/վ ջուր։

Այս ամենը հաշվի առնելով՝ ժողովի մասնակիցների կողմից խիստ քննադատվեցին ստեղծված իրավիճակն ու մեղավորները, կարևորվեցին Ասոցիացիայի կողմից բարձրաձայնված խնդիրները և ներկայացվող լուծումները, ինչպես նաև տրվեցին որոշակի առաջարկություններ, մասնավորապես՝ կապված Կեչուտի ջրամբարի ջրերի ոչ արդյունավետ վերաբաշխման արդյունքում ստեղծված իրավիճակի շուրջ և արդյունքում «Կեչուտ ՓՀԷԿ»-ի կողմից ջրօգտագործման չարաշահումների ուղղությամբ։

Որոշվեց, որ տեղանքում առկա խնդիրների լուծման համար առաջնային է տարածաշրջանում ջրային ռեսուրսների կանոնակարգմանը միտված տարածաշրջանային տեխնիկական ապահովման զննության իրականացնումը: Այն պետք է հիմնված լինի տարածաշրջանում ջրային պաշարների բաշխման հավասար, արդար, անվտանգ մեխանիզմների ներդրման վրա, որի համար առավելապես կարևորվեցին էլեկտրոնային հաշվարկային չափիչների կիրառումը և Սկադա (SCADA) համակարգի ներդրումը:

Նշենք, որ SCADA/կապի համակարգի ներդրման շնորհիվ էլեկտրաէներգետիկ համակարգի կառավարումը դառնում է ճկուն և դյուրին: Հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է կատարել էլեկտրական հոսքերի վերաբաշխում` կորուստների նվազեցման նպատակով, օպտիմալացնել արտադրող կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը, կատարել բեռի և էլեկտրաէներգիայի առավել ճշգրիտ կանխատեսումներ:

Արխիվացված տվյալների հիման վրա կարելի է կատարել ինչպես վթարների, այնպես էլ` առանձին ռեժիմների մանրամասն վերլուծություններ և հետազոտություններ, ինչպես նաև բնապահպանական թողքի հստակ գնահատում և սահմանում:

ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան հայտնում է, որ շարունակելու է հետևողական լինել ստեղծված խնդիրներին ժամ առաջ լուծում գտնելու պատրաստակամությամբ, և իր ուժերի ու ռեսուրսների ամբողջ պաշարով պայքարելու է ցանկացած անօրինական, անարդար և չարաշահումներով լի դրսևորումների և գործողությունների դեմ։

 

 

 

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality