Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Ամուլսարի շահագործման ծրագրում Արմեն Սարգսյանը պաշտոնապես ընդգրկված չէ

ECONOMICS

«Փաստ» օրաթերթի հյուրն է «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը

 

Պարոն Գալստյան, ՀՀ նախագահի՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանն ընդգրկված է Ամուլսարի շահագործման ծրագրում: Եթե նա ընտրվի նախագահ, ապա այդ փաստն ինչպե՞ս կանդրադառնա հանքի շահագործման դեմ ձեր պայքարի վրա:

– Բայց որտեղի՞ց գիտենք, թե նա ներգրավված է այդ ծրագրում: Նա «Լիդիան Արմենիա» կոմպանիայի խորհրդի մեջ է եղել 2013 թվականին. մոտավորապես մի վեց ամիս: Ապա դուրս է եկել: Եվ արդեն իրեն պետք է հարցնել՝ արդյո՞ք կապ ունի կրկին, թե՝ ոչ: Կամ բաժնեմաս ունի՞ նրանում, թե՝ չունի: Կամ ունեցե՞լ է նախկինում, թե՝ չի ունեցել: Մեր ձեռքի տակ եղած պաշտոնական տեղեկությունը միայն այն է, ինչ ասացի: Թե դրանից հետո ով ի՞նչ է գրում, չեմ կարող ասել: Եվ դա՛ է ողջ հարցը: Այնպես որ, իրեն պետք է հարցը տրվի, որպեսզի պատասխանն էլ ստանանք: Ուստիև, այս ենթատեքստով հարցն այսօր քննարկման թեմա չէ իրականում: Եվ Ամուլսարի հարցն էլ լուծվում է բոլորովին այլ մակարդակներում:

 

Իսկ ի՞նչ մակարդակներում է լուծվում:

– Այն մակարդակներում, որտեղ գտնվում են մեր երկրում իրական որոշում կայացնողները: Նաև լուծվում է միջազգային ֆինանսական և այլ կարգի կազմակերպությունների կողմից:

Իսկ դրանք այն կազմակերպություններն են, որոնք պաշտոնապես բաժնեմաս ունեն Ամուլսարի շահագործման ծրագրի մեջ: Այն է՝ Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկը: Ինվեստիցիոն ֆոնդեր ու տարբեր կոմպանիաներ: Կամ Ամերիա բանկը, որն արդեն 24 միլիոն դոլար է հատկացրել ծրագրի իրականացման համար:

Հարցը լուծվում է այս երկու կողմերի պայմանավորվածությունների արդյունքում:

Իսկ թե, այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանն ի՞նչ կապ ունի այս ծրագրի հետ, ես չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել:

 

Լավ, այս հարցը մի կողմ թողնենք: Ի՞նչ հանգրվանում է ձեր պայքարը:

– Դա իրականում մեր պայքարը չէ: Մենք ասում ենք, որ դա Հայաստանի պայքարն է: Եվ այն պետք է որոշի Հայաստան պետությունն իր ժողովրդի հետ միասին:

Իսկ մենք ընդամենը ներկայացնում ենք իրականությունը, մատնանշում ենք այն խնդիրները, որոնք կծագեն հանքի շահագործման հետևանքով: Եվ ասում ենք, թե նման պայմաններում ինչ կարելի է անել:

 

Այսինքն՝ դուք մտածում եք, թե մեր հասարակությունն այնքան հասուն է, որ կարող է նման հարցեր վճռել, այո՞:

– Այո: Եվ ես համոզված եմ, որ դա է խնդրի լուծման ճանապարհը: Եվ եթե հասարակությունն այսօր հասուն չէ, ապա վաղը կհասունանա: Իսկ մենք աշխատում ենք մի ուղղությամբ. գտնել համապատասխան մեխանիզմեր, որպեսզի կարողանանք ազդել միջազգային տվյալ կազմակերպությունների որոշումների վրա:

 

Դուք կարողացա՞ք համոզել մեր կառավարությանը, թե հանքի շահագործումն ինչպիսի վտանգներ է պարունակում: Բնականաբար նրանց առաջ եք դրել նաև միջազգային փորձագիտական եզրակացությունը:

– Մենք ինչ–որ կարողացել ենք՝ արել ենք: Միջազգային փորձագետների եզրակացություններն էլ ենք թարգմանել հայերեն: Դրանք բազմացրել ենք, ուղարկել ու ներկայացրել բոլորին: Ընդ որում, վստահ ենք, որ իրենք ամեն ինչ շատ լավ էլ հասկանում են: Եթե մեջները մարդ կա, որ չի հասկանում, դե՛, դա էլ իր խնդիրն է: Իսկ ով քիչ թե շատ տեղյակ է այդ ոլորտից, համոզված ենք, որ լավ էլ գիտի ինչն ինչոց է: Եթե նախկինում անգամ կասկածում էին, ապա հիմա գիտեն, որ լրջագույն խնդիրներ են լինելու հանքի շահագործումով:

Բայց էլի կրկնեմ, ցավոք սրտի, որոշումներն այլ տեղերում են կայացվում: Եվ սա՛ է հենց ողջ խնդիրը:

 

Այսինքն՝ կայացվում են մեր երկրից դուրս:

– Վստահաբար չեմ կարող պնդել: Բայց հավանական է, որ կայացվում են նաև երկրից դուրս: Իհարկե, ներսինների հետ՝ փոխադարձ համաձայնությամբ: Այսպե՛ս ասեմ:

 

Գոհար Սարդարյան

 

Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group