Դոցենտ–ոստիկանը 18 հազար դոլար գումար է հայտարարագրել
SOCIETYԿԱ ոստիկանության կրթահամալիրի (գլխավոր վարչության) ակադեմիայի (վարչության իրավունքով) պետ Արմեն Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է երեք անշարժ գույք, որից երկուսը առանձնատուն և մեկն էլ բնակարան: Նրան է պատկանում նաև «MERCEDES–BENZ E320» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն դրամ ու 10 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 559 հազար դրամ, որը երկու տարբեր աշխատավարձերի հանրագումար է:
Հավելենք, որ Ղազարյանը միաժամանակ դասավանդում է մայր բուհում՝ Հայ բանասիրության ֆակուլտետի Հայ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



