Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզներում փակցվել են անհրաժեշտ տեղեկատվությամբ հայտարարությունների ցուցատախտակներ
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում փակցվել են հայտարարությունների ցուցատախտակներ, որտեղ զետեղված են մանկապարտեզների աշխատանքային ժամերը, երեխաների ընդունելության կարգը, քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարը, փաստաթղթերի օրինակներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Դրանք հնարավորություն են տալիս ծնողներին ստանալու մանկապարտեզի աշխատանքին վերաբերող իրենց հարցերի սպառիչ պատասխանները: Ավելի մանրամասն տեղեկությունների և պարզաբանումների համար ծնողները կարող են դիմել մանկապարտեզի տնօրինությանը:
Հայտարարությունների ցուցատախտակները գտնվում են տեսանելի վայրերում, հիմնականում՝ այդ հաստատությունների մուտքերի մոտ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



