«Հրապարակ». Հարավկովկասյան երկաթուղու արհմիության նկատմամբ ճնշումները նոր թափ են ստացել
SOCIETY«Ըստ մեզ հասած տեղեկությունների, Հարավկովկասյան երկաթուղու դեռևս նախկին ղեկավարության ժամանակ սկսված ճնշումները ՀԿԵ արհմիության նկատմամբ նոր թափ են ստացել։ Ռուսական կազմակերպության նոր տնօրինությունը ջանք ու եռանդ չի խնայում արհմիությունը կազմալուծելու համար և վարչական լծակներ է գործադրում ստորաբաժանումների ղեկավարներին ու խորհուրդներն իր ազդեցության տակ բերելու համար։ Արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը, ի դեպ, ընդդիմադիր «Ալյանս» կուսակցության հիմնադիրներից է։ Այս արհմիությունը մի քանի անգամ ակցիաներ է արել, չի ենթարկվել նախկին տնօրենի կամայական որոշումներին, բողոքել են աշխատավարձերը չվճարելու համար և, փաստորեն, գլխացավանք դարձել Հարավկովկասյան Երկաթուղու տնօրինության համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



