Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքական տոնավաճառ. ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» աճուրդի են հանել ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերը

SOCIETY

«Ժամանակ» թերթը գրում է. «Ոչ»-ի քարոզչության համատեղ շտաբը երեկ Ազատության հրապարակում կազմակերպել էր իր հերթական հանրահավաքը, որը, ինչպես եւ նախորդը, տապալվեց: Միայն թե՝ մի տարբերությամբ. եթե նախորդ անգամ եղանակային պայմանները լավ էին, այս անգամ անձրեւ էր, եւ կազմակերպիչները հանրահավաքի սակավամարդությունը բացատրում էին անձրեւի հանգամանքով:

Ազատության հրապարակում հազիվ 300-400 մարդ էր հավաքվել: Սրանք հիմնականում պատահական մարդիկ էին, որովհետեւ նույնիսկ հանրահավաքի կազմակերպիչ ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներից շատերը հարկ չէին համարել ներկա գտնվել հանրահավաքին: Հիմա նրանք զբաղված են շատ ավելի կարեւոր եւ օգտակար գործով:

Տեղամասային ընտրական հանձնաժողովները ձեւավորվելու են նոյեմբերի 6-11-ը: Եվ արդեն հայտնի է, որ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Ժառանգությունը», կանգնած են լուրջ խնդրի առաջ, քանի որ նրանք չեն կարողանում լրացնել հանձնաժողովների իրենց հասանելիք տեղերը: Եվ դա այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամը իր այդ 1 օրվա աշխատանքի դիմաց ստանալու է 50 հազար դրամ, իսկ հանձնաժողովի նախագահը՝ 100 հազար:

ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ անկեղծորեն ասում են, որ 100 ընտրատեղամաս ունեցող տարածքներում իրենք չունեն նույնիսկ 10 մարդ: Համամասնությամբ կուսակցություններին տրված է նաեւ հանձնաժողովի նախագահ ունենալու հնարավորություն: Բայց ՀԱԿ-ի եղած անդամները չեն ուզում լինել հանձնաժողովի նախագահ երկու պատճառով. նախ՝ հասկանում են, որ նման պատասխանատվություն ստանձնելով՝ իրենք ենթարկվելու են իշխանությունների ճնշմանը, ինչին պատրաստ չեն, բայց գլխավորը՝ չունեն համապատասխան փորձ եւ գիտելիքներ հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարելու, ընտրական պրոցեսը կազմակերպելու, արձանագրություններ կազմելու համար:

Չունենալով մարդկային ռեսուրս՝ այս կուսակցությունները գյուղերում դիմում են ՀՀԿ-ական գյուղապետերի օժանդակությանը, որոնց վրա է դրված «այո»-ի համար ձայներ ապահովելու գործը: Գյուղապետերն էլ մեծ հաճույքով գնում են այդ տեղերը, որպեսզի կարողանան առանց որեւէ լուրջ խնդիրների եւ ավելորդ գլխացավանքի լուծել իրենց խնդիրը: Նույնը կատարվում է մնացած ավելի մեծ համայնքներում, ինչի արդյունքում ընտրական հանձնաժողովները լրացվելու են հիմնականում իշխանության ներկայացուցիչներով, եւ հենց նրանք էլ կազմակերպելու են հանրաքվեն:

Ասվածի մեջ այնքան էլ դժվար չէ համոզվել. թող ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» հրապարակեն իրենց տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անուն-ազգանունները եւ կուսակցական պատկանելությունը, հրապարակեն, թե որ տեղամասում է իրենց ներկայացուցիչը ընտրվել նախագահ, եւ մենք բոլորս կտեսնենք, թե իրականում ինչ թատրոն է բեմականացվում մեր աչքի առաջ:
Հայաստանում կա մոտ 1800 ընտրատեղամաս, բայց այդ կուսակցությունները չունեն նույնիսկ դրա կեսի չափ անդամներ կամ համախոհներ: Խոսքը իրական անդամների եւ ոչ թե թղթի վրա գրվածների մասին է: Թատրոն է այն պարզ պատճառով, որ այս կուսակցությունների լիդերները հրապարակում կանգնած հասարակությանը համոզում են, որ իրենք պայքարելու են ընտրակեղծիքների դեմ, մինչդեռ արդեն տեւական ժամանակ զբաղված են հանձնաժողովներում ունեցած իրենց տեղերը վաճառքի առարկա դարձնելով:

Դեկտեմբերի 6-ին այս կուսակցությունները կհայտարարեն, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են, բայց որեւէ մեկը նրանց չի ասի, որ այդ արդյունքները կեղծվել են ոչ թե դեկտեմբերի 6-ին, այլ այն ժամանակ, երբ իրենք շուկայական տնտեսության կանոններին համապատասխան աճուրդի էին հանել ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերը: Բայց նրանք անպայման կբողոքեն, կընդվզեն, որպեսզի որեւէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե իրականում ինչով են զբաղված իրենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank