Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


«Հանրության 70%–ը չի գիտակցում, թե ինչ վնասներ կարող է կրել»

SOCIETY

«Փաստ» օրաթերթի հյուրն է բնապահպան Սիլվա Ադամյանը

 

Տիկի՛ն Ադամյան, ՀՀ կառավարությունն օրենքի նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է ավելի հրապարակային դարձնել հանքարդյունաբերության ոլորտի տնտեսվարողների գործունեությունը: Ի՞նչ կտա նախատեսվող փոփոխությունը:

– Նախատեսվող փոփոխությունը դրական քայլ է, սակայն Հայաստանում շատ ավելի լուրջ խնդիր ունենք: Շատ լավ է, որ հանրությունը կարող է ծանոթանալ պաշարներին, եկամուտներին, բայց խնդիրն այլ հարթության մեջ է: Հանքարդյունաբերության ոլորտի ամբողջ դաշտը մեզ մոտ կանոնակարգված չէ. ստացանք որոշակի պաշար, քանդեցինք շրջակա միջավայրը: Ամեն քայլափոխի բացում ենք հանքեր՝ խնդիրներ ստեղծելով շրջակա միջավայրի համար: Սրա մասին պետք է մտածենք:

Մեծ վրդովմունք կա հատկապես շահագործվող նոր հանքերի շուրջ: Կառավարությունը պետք է հասկանա, որ թե՛ հանրության, թե՛ բնապահպանների մոտ առկա վրդովմունքն արհեստական չէ: Բոլորս հասկանում ենք, թե ինչպիսի իրավիճակի առաջ ենք կանգնած. յուրաքանչյուր հանք ավելի խոցելի է դարձնում Հայաստանի բնությունը, շրջակա միջավայրն ու մարդկանց առողջությունը: Բազմիցս նամակներ են գրվել, վերլուծություններ արվել, բայց ոչինչ չի փոխվել: Լիցենզիա տալուց առաջ կառավարությունը պետք է ուսումնասիրի՝ տնտեսապես արդյունավե՞տ է արդյոք երկրի ու ժողովրդի համար:

Մենք լավ օրենքներ ունենք: Իհարկե, թերի բաներ կան, բայց եղած օրենքներն անգամ ի կատար չեն ածվում: Մի կլորիկ գումար է ծախսվում նախագծի համար, կառավարությունն ընդունում է այն, բայց օրենքը մնում է սեղանի վրա:

 

Հանքարդյունաբերության ոլորտի խնդրահարույց հարցերի շարքում տնտեսվարողներն են: Հաճախ է բարձրաձայնվում, որ հանքերի շահագործման հետևում ուղղակի արտոնյալ անձինք են կանգնած: Այս համատեքստում պատասխանատու հանքարդյունաբերություն ունենալու տեսլական կա՞:

– Իրականում ոլորտը ողողված է բիզնեսմեններով կամ պաշտոնյա անձանցով: Հաճախ բնապահպանները պարզում են, որ այսինչ հանքը հինգ հոգու վրա է գրանցված, հետո վեցերորդին են պարզում, ով պաշտոնյա անձ է: Սա սովորական երևույթ է և պետք չէ զարմանալ: Իրենք օրենքներն ընդունում են, և իրենք էլ փորձում են չկիրառել: Բացի այդ՝ նշված ոլորտում ևս պետք է մրցակցություն լինի, իսկ հանք շահագործելու պայմաններն այնքան կոշտ պետք է լինեն, որ մարդիկ դժվարությամբ համաձայնեն շահագործել այն: Այնքան խիստ կետեր պետք է լինեն օրենքի մեջ, որ հանք շահագործելը ռիսկային համարեն:

 

Նշեցիք, որ կան թերի օրենքներ: Ձեր գնահատմամբ, ոլորտին վերաբերող օրենսդրական կարգավորումների մեջ որքանո՞վ է կարևորվում մարդկային գործոնը:

– Ճիշտ է: Մարդկային գործոնի մասին մենք մոռացել ենք: Թարմ օրինակ բերեմ, երբ Արդվիի բնակիչները թույլ չտվեցին «Միռամ» ընկերությանը մտնել համայնք և ոսկու արդյունահանման ծրագրի հանրային լսումներ անցկացնել: Մենք ևս մեր մասնակցությունն ունեցանք այդ գործընթացին: Առհասարակ հանրային լսումներ են կատարվում, որի ընթացքում հանրությունը, որն ապրում է այս կամ այն հանքի բնակավայրում, կարող է բացասական եզրակացություն տալ հանքի շահագործման վերաբերյալ:

Բայց երկրում տիրող լուրջ սոցիալական խնդիրների ֆոնին փորձն այլ բան է ցույց տալիս: Օրինակ բերեմ: Սոցիալական խնդիրներ ունեցող Ջերմուկի քաղաքացիներին «Լիդիան Արմենիա»–ն գումարներ է բաժանել: Մարդիկ վերցրել են այդ գումարները և տվել իրենց դրական եզրակացությունը: Վերջերս այնտեղ հանրային լսումների էի մասնակցում ու լսեցի, թե գյուղացիներն ինչ հարցեր էին տալիս: Հանքարդյունաբերողն ընդհանրապես հաշվի չի առնում, թե մարդու առողջությանն ինչպիսի վնաս կպատճառի: Ցավոք, մարդկանց մոտ ևս կորել է մարդկային գործոնը հաշվի առնելու կարևորությունը: Նշված լսումների ժամանակ բնակիչներից մեկը հարց հնչեցրեց, թե ինչպիսի բիզնես է բացվելու իրենց տարածաշրջանում, և ինչպես կարող է իրենց ընտանիքը աշխատանք ձեռք բերել:

Արդվիի բնակիչներն այդ առումով բացառություն էին: Ինչքան էլ մենք խոսենք վնասների մասին, ինչքան էլ օրենքները փոխվեն կամ չփոխվեն, հանրությունը պետք է գիտակցի, թե ինչ վնաս կարող է կրել: Բայց հանրության 70%–ը չի գիտակցում, եթե գիտակցեին, այս վիճակը չէինք ունենա, իսկ հանքարդյունաբերողներն ավելի զգույշ կլինեին, չէին կարող այդքան համարձակ դեմ դուրս գալ հասարակությանը:

 

 

Աննա Բադալյան

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive