Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Անվճար կամ 4000 դրամ վարձավճարով ուսուցումը հասանելի կլինի

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

2018 թ. համընդհանուր թանկացումների ֆոնին երաժշտական ու արվեստի դպրոցների վարձավճարների փոփոխությունը՝ բարձրացումը, ծնողների ստվար մի զանգվածի մոտ դժգոհության ալիք բերեց: Վարձավճարները թանկացան թե՛ Երևանի հաշվառում չունեցող և թե՛ հաշվառում ունեցող սաների համար: Ամեն դեպքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ թանկացում տեղի չի ունեցել, այլ՝ միայն համահարթեցում:

Նմանատիպ համահարթեցումը, սակայն, կարող է բերել արվեստի ու երաժշտական դպրոցների սաների թվի կրճատման, քանի որ այսօր ցանկացած, անգամ 1000 դրամի ավելացումը մեծ բեռ է յուրաքանչյուր ընտանիքի համար (բացառություններ իհարկե կան):

Ծնողների լրացուցիչ բեռը ինչ–որ կերպ մեղմելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից ասվել էր, որ հնարավորություն կլինի օգտվել արտոնություններից, որնց թիվը նախնական 900 է, սակայն անհրաժեշտության դեպքում կկրկնապատկվի: Այս օրերին քաղաքապետարանի կողմից մշակվել է մի որոշում, որի դրույթներից մեկի համաձայն հնարավոր է սահմանվեն անվճար և տեղական վճարի նկատմամբ կիրառված նվազեցման արդյունքում չորս հազար դրամ վարձավճարներ:

Այսպես, Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողների կողմից Երևան քաղաքի ավագանու 2017 թ. դեկտեմբերի 26–ի հ. 90–Ն որոշմամբ սահմանված տեղական վճարի վճարման խնդիրներ ունեցող ծառայություններից օգտվողների օրինական ներկայացուցիչը՝ յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում, իսկ 2018 թ. հունվար–հունիս ամիսների համար, 2018 թ. հունվար և փետրվար ամիսների առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում՝ Երևանի քաղաքապետին է հասցեագրում դիմում:

Դիմումում նշվում է երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, դպրոցի անվանումը, բաժինը և համառոտ նկարագրություն և/կամ հիմնավորում՝ անվճար և տեղական վճարի նկատմամբ կիրառված նվազեցման արդյունքում չորս հազար դրամ տեղական վճարով սովորելու անհրաժեշտության վերաբերյալ։

Նշենք, որ դիմումի հետ պետք է կցվեն դպրոցում սովորելու կամ ընդունված լինելու և վերջին երկու տարիների գնահատականների և առաջադիմությունների վերաբերյալ տեղեկանքները (տեղեկանքները տրամադրվում են դպրոցի տնօրենի կողմից), երեխայի ծննդյան վկայականը, դիմողի անձը հաստատող փաստաթուղթ:

Ուսումնասիրության արդյունքում կայացրած դրական եզրակացության պարագայում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունը սույն որոշման 1–ին կետի 2–րդ ենթակետով սահմանված ժամկետում՝ դիմումատուի պատասխանի հետ միաժամանակ արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան դպրոցի տնօրենին։

Այս որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը կդրվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երաժշտական և արվեստի դպրոցների տնօրենների վրա, իսկ որոշման կատարման հսկողությունը՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի վրա։

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive