Քերրին Աբբասին խորհուրդ է տվել՝ «չհանձնվել» Թրամփին
INTERNATIONAL NEWSՊաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի խորհրդական Հուսեյն Աղան վերջերս Լոնդոնում գաղտնի հանդիպում է ունեցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, որն Աբբասին խորհուրդ է տվել չհիասթափվել, չընկրկել, և չհանձնվել:
«Ժամանակ ձգեք, թույլ մի տվեք ձեզ կոտրեն և Թրամփին ոչ մի զիջում մի արեք: Մեծ է հնարավորությունը, որ նա երկար չի ձգի իր պաշտոնին»,– ասել է Քերրին:
Վերջինս Պաղեստինին խորհուրդ է տվել նաև հանդես գալ Խաղաղության ծրագրի սեփական նախաձեռնությամբ և հուշել է, որ այս պահին այն անպայման կողջունվի թե՛ ԵՄ–ի, թե՛ արաբական աշխարհի կողմից: Հիշեցնենք, որ Քերրին իր պաշտոնավարման ընթացքում ամենաշատն է իսրայելական մամուլի թիրախում հայտնվել: Նրան մեղադրում էին փրկչական առաքելությամբ Պաղեստինի օգտին աշխատելու և Իսրայելի շահերը ոտնահարելու մեջ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



