Հալեպում շրջափակման պատճառով վառելանյութի սուր ճգնաժամ է առաջացել
INTERNATIONAL NEWSՀալեպը քաղաքն արդեն մեկ շաբաթ է շրջափակված է և որևէ փոփոխություն դեռ տեղի չի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ նշելով, որ առավել մեծ խնդիր է վառելանյութի պակասը: Դժվարությունները կապված են թե մեքենաների լիցքավորման, թե վճարովի էլեկտրածին սարքավորումների էլեկտրականություն ապահովելու հետ: Քանի որ քաղաք ոչինչ չի մտնում, ապրանքների գները բարձրանում են:
«Երբեմն կրակոցների, պայթյունների ձայներ են լսվում հեռվից, հայկական թաղամասերից հեռու, իրավիճակն այդ առումով համեմատաբար հանգիստ է»,- նշեց աղբյուրը:
Հոկտեմբերի 23-ից Հալեպից դուրս եկող միակ ճանապարհը՝ Խանասերի շրջանը սիրիական բանակի և զինված ահաբեկչական խմբավորումների բուռն բախումների թիրախում է հայտնվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



