Հրանտ Մելքումայնը 4-րդն էր ֆրանսիական մրցաշարում
SPORTՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանն ավարտեց ելույթները ֆրանսիական մրցաշարում:Արմենպրեսի-ի հաղորդմամբ, Մելքումյանը, 9 հնարավորից հավաքելով 7 միավոր, կիսեց 1-5-րդ տեղերը: Ընդհանուր հաշվարկում նա զբաղեցրեց 4 հորիզոնականը: Մելքումյան ը հայրենիք վերադառնալուց հետո կմիանա ազգային թիմին, որը նախապատրաստվում է Եվրոպայի թիմային առաջնությանը:
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկիավիկում նոյեմբերի 12-22-ը կանցկացվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը: Վերջինս առաջին անգամ հանդես կգա հավաքականի կազմում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



