Yerevan, 07.July.2026,
00
:
00
BREAKING


Եվրոպան և ընդդիմություն. Ադրբեջանում կեղծիքներով լի ընտրություն է սպասվում

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի բնակիչները նոյեմբերի 1-ին կորոշեն երկրի 5-րդ գումարման խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի կազմը։ Ընտրացուցակում գրանցված են ավելի քան 10 ընդդիմադիր կուսակցություններ, սակայն ներկայում խորհրդարանում ընդդիմությունը ներկայացված է ընդամենը մի քանի պատգամավորներով:

Խորհրդարանի 125 տեղերին հավակնում են ավելի քան 750 թեկնածուներ։ Այս ընտրությունները հիշարժան կլինի այն պատճառով, որ ընտրություններին չեն հետևելու ԵԱՀԿ դիտորդները:

Կազմակերպությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարվում է դիտորդներ ուղարկել, քանի որ Ադրբեջանի իշխանությունները խնդրել էին սահմանափակել դիտորդների քանակը։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան օրեր առաջ հայտարարել էր, որ նրանք չեն պատրաստվում դիտորդական առաքելություն իրականացնել Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Նա հայտարարել էր, որ այդ որոշումը կայացվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կայացրած որոշմանը համահունչ։ 

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը՝ «Ադրբեջան. մութ գոտի» վերնագրված հոդվածում քննադատության է ենթարկել Ադրբեջանում մարդու իրավունքների, մասնավորապես ընտրությունների ազատության և խոսքի ազատության իրավունքի հետ կապված իրավիճակը: Հոդվածում նշվում է, որ ադրբեջանցիները կիրակի օրը 1200 թեկնածուներից պետք է ընտրեն խորհրդարանի 125 անդամների: Թեկնածուների նման մեծ թիվը չի նշանակում, որ ընտրողներն ի վիճակի կլինեն ազատ և գիտակցված ընտրություն կատարել: Նա հավելել է, որ Ադրբեջանում ընտրությունները, 1991թ անկախություն ձեռք բերումից ի վեր, միշտ եղել են կեղծիքներով և խարդախություններով լի. «Կամ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանները բոլորը ավազակներ, հարկերից չարամտորեն խուսափողներ և օտարերկրյա գործակալներ են, կամ էլ այդ երկրում քաղաքական և դատական համակարգի հետ լուրջ խնդիրներ կան: Ես հակված եմ կարծելու, որ վերջին տարբերակն է ճիշտ»:

http://www.politico.eu/article/azerbaijan-an-area-of-darkness/

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու: Կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին հոկտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսին իր քայլը հիմնավորել է նրանով, որ ընտրարշավն «ընթանում է զանգվածային խախտումներով»: Նա նշել է, որ մասնակցելով ընտրություններին՝ կուսակցությունը նպատակ ուներ «օգտագործել քարոզարշավը երկրում առկա իրադրության և օրինախախտումների մասին անաչառ տեղեկատվության տրամադրման համար»: Հաջիլին մատնանշել է քարոզարշավ անցկացնելու համար նվազագույնի հասցված հնարավորություններն ու թեկնածուներին անվճար եթերից զրկելը»:

Ադրբեջանական մեկ այլ քաղաքական ուժ՝ REAL շարժումը, նույնպես հայտարարել է, որ առաջիկա ընտրությունների արդյունքները չի ճանաչելու: REAL-ի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Երկրում ընտրությունների ինստիտուտի ոչնչացման պատասխանատվությունը կրում են իշխանությունները»: Քաղաքական ուժը կոչ է արել ադրբեջանցիներին պայքարել իրենց իրավունքների համար, մասնակցել ընտրություններին և ասել «ոչ» կեղծիքներին:

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds