Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում վարձավճարի արտոնություն է ստացել 510 դիմող
SOCIETYԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում գործող երաժշտական և արվեստի դպրոցների ամսական վարձավճարը 8000 դրամ սահմանելու Երևանի ավագանու որոշումից հետո մինչ օրս 510 դիմող ստացել է վարձավճարի արտոնություն:
Հարցը զեկուցող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 26 երաժշտական և արվեստի դպրոցներից ստացված բոլոր դիմումներն արդեն իսկ ուսումնասիրվել և ստացել են պատասխաններ:
Հիշեցնենք, որ մինչ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով պայմանավորված Երևանի ավագանու համապատասխան որոշման ընդունումը, մայրաքաղաքի վերոնշյալ հաստատություններում կիրառվում էր վարձավճարի տարբերակված դրույքաչափեր, ինչն այս որոշման ընդունումով բացառվեց ու սահմանվեց մեկ միասնական դրույքաչափ:
Վերոնշյալ որոշման ընդունման ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաշվի առնելով, որ միասնական վարձավճար սահմանելու հետ կապված որոշ դեպքերում կարող է առկա և միասնական վարձավճարի տարբերության հետ կապված լրացուցիչ բեռ առաջանալ Երևանի քաղաքապետարանի ենթակայության վերոնշյալ հաստատություններ հաճախող երեխաների ծնողների համար, վստահեցրել էր, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է շուրջ 1000 աշակերտի համար սահմանել վարձավճարի արտոնություն, անհրաժեշտության դեպքում նաև կրկնապատկել այդ թիվը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



