Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


«Կես» մարդ դարձած նախկին զինծառայողը դատապարտվեց, որովհետև «խաբվել էր» Սեյրան Օհանյանի կողմից

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 29–ամյա Դավիթ Հակոբյանի մարմնի ձախ հատվածը արդեն 6 տարի կաթվածահար է: Խաղաղապահ ուժերի նախկին զինծառայող Դավիթը պնդում է, որ այդ վիճակին է հասել բժշկի մեղքով: Դավիթ Հակոբյանը մի բան է ցանկանում` ապրել և ունենալ սեփական ընտանիքը:

«Ես ապրել եմ ուզում: Չկա մարդ, որը չցանկանա լիարժեք կյանք ունենալ, իսկ իմ կյանքը վաղուց վերածվել է կիսատ–պռատ մի բանի»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց Դավիթ Հակոբյանը:

Դավիթի կյանքը ակնթարթային արագությամբ փոխվեց: Ամեն բան սկսվեց որովայնային սուր ցավից: «Ցավ զգացի ու տեղափոխվեցի հիվանդանոց: Մի երիտասարդ տղա ասաց, որ կօգնեն ինձ ու մի քանի օրից կկարողանամ վերադառնալ ծառայության: Հետո որոշվեց, որ պետք է բուժում ստանամ զինվորական հոսպիտալում: Տեղափոխվեցի Երևան ու էլ չեմ հիշում, թե իմ հետ ինչ կատարվեց…»,– պատմեց Դավիթը:

Ծանր վիրահատությունից հետո Դավիթը ընկնում է կոմայի մեջ: Արթնանալուց հետո տեղեկանում է, որ իրեն վիրահատել է վիրաբույժ Գագիկ Թունյանը: Վիրահատությունն անհաջող է անցել: Ըստ էպիկրիզի՝ աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո: Զինծառայողի հարազատները ցավով են ընդունում այն հանգամանքը, որ Դավիթի ձախակողմյան հատվածը պարալիզացվել է: Էպիկրիզում նշվում է, որ վիրահատության ժամանակ ինսուլտ է ստացել:

«Դե, ասացին, որ ներվի են կպել: Ասացին, որ Հայաստանում չեն կարող ինձ բուժել, բայց կօգնեն, որ Գերմանիա գնամ: Իմ միակ հույսը Գերմանիա գնալն էր: Ես անգամ հիշողության հետ խնդիր ունեմ: Այն ժամանակ Սեյրան Օհանյանը խաբեց ինձ: Նա խոստացավ, որ ես անպայման կմեկնեմ Գերմանիա ու համապատասխան բուժում կստանամ: Հետո մոռացան ինձ, ու ես ստիպված դիմեցի ծայրահեղ քայլի»,– մանրամասնեց նախկին զինծառայողը:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես հիվանդանոցում անցկացրած բուժման փոխհատուցում երկու անգամ 500000 դրամ է տվել Դավթի ծնողներին: Դավիթը նշում է, որ հենց դա է «փակել» իր և ծնողների աչքերը, ու նրանք հավատացել են, որ բուժման հարցը կլուծվի:

«Երբ տեսնում էի, որ իմ բուժման հարցերը չէին լուծվում` ջղայնանում էի: Իմ վրա ուշադրություն սևեռելու համար դիմեցի ծայրահեղ քայլի, որը ինձ բանտ տարավ»,– ասում է Դավիթ Հակոբյանը:

Դավիթը, գտնվելով նյարդային անվերահսկելի վիճակում, զանգահարում է ոստիկանություն և ասում, որ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում ռումբ կա:

Օրեր անց նորից զանգում է ու հայտնում՝ ռումբ կա «Մուրացան» հոսպիտալում, հետո զանգում է և ասում, թե ռումբ կա Բաղրամյան 26–ում:

2015 թ. դեկտեմբերի 17–ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Դավիթ Հակոբյանին դատապարտել 1 տարի 6 ամսվա ազատազրկման: Առաջին կարգի հաշմանդամ երիտասարդը բուժում ստանալու փոխարեն հայտնվում է բանտում: Չի ցանկանում հիշել բանտում անցկացրած ժամանակահատվածը: Նշում է, որ սպասում էր իր վերադարձին, որ նորից բախի Պաշտպանության նախարարության դուռը և պահանջի` տեր կանգնեք ձեր հայ զինվորին:

Դավիթ Հակոբյանը մեկ անգամ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին.«Վիգեն Սարգսյանն ասաց` տղա ջան, քեզ բան չեմ խոստանում, բայց հետևողական կլինեմ: Ես ժպտացի, քանի որ իրենից առաջ նույն տեղում նստած մարդիկ ինձ խաբել էին, իսկ այս դեպքում գոնե ազնիվ էր…»:

Դավիթ Հակոբյանը պաշտպանության նախարարից հանդիպում է խնդրում: Նա հավաստում է, որ իրեն միայն իր բուժման հարցն է հետաքրքրում, որ եթե անգամ ծայրահեղ քայլի դիմի, ապա միայն իր առողջությունը և կյանքը գրավադրելով:

 

Լուսինե Ղազարյան

 

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback