Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Գրիգորյան. «Առաջին փոխվարչապետի պաշտոնը ստեղծված է Կարեն Կարապետյանի համար»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

 

Մինչ ՀՀ արդարադատության նախարարությունը կներկայացներ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ավելի վաղ քաղաքագիտական դաշտում չէր բացառվում արդեն նախագծում ամրագրված առաջին փոխվարչապետի պաշտոն ստեղծելու հնարավորությունը:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի 1–ին հոդվածը սահմանում է. կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետերից և նախարարներից:

Առաջին փոխվարչապետի պաշտոնի անհրաժեշտության շուրջ դիտարկումները միանշանակ չեն: Կա կարծիք, որ այն հստակ Սահմանադրության պահանջն է: Բացի այդ՝ շրջանառվում են կարծիքներ, համաձայն որոնց նախագծում տեղ գտած այս փոփոխությունն անձերի համար է: Ավելի հստակ՝ ապրիլին ընդառաջ գործող վարչապետի համար ստեղծվել է փոխվարչապետի պաշտոնը, քանի որ ապրիլից հետո վարչապետի պաշտոնում կլինի գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ օրենքի նախագծում տեղ գտած դրույթն ավելի շատ քաղաքական նպատակ ունի:

«Առաջին փոխվարչապետի պաշտոնը ստեղծված է Կարեն Կարապետյանի համար: Կարծում եմ՝ երկու ամիս անց, եթե քաղաքական ինչ–որ ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն, Կարեն Կարապետյանը առաջին փոխվարչապետ կնշանակվի: Օրենքի ընդհանուր նախագիծը ևս քաղաքական նպատակ է հետապնդում: Եթե նայենք ընդհանուր օրենքը, ապա այն ավելի շատ համապատասխանեցված է Սերժ Սարգսյանի պահանջներին»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ օրենքի նախագծում այլ սահմանափակումներ էլ կան:

«Քանի որ Սերժ Սարգսյանը պլանավորում է վարչապետ դառնալ, օրինակ է նաև նախագծում առկա Կառավարության նիստերի դռնփակ լինելու պահանջը»,– նկատեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է առաջին փոխվարչապետի լիազորություններին, Արմեն Գրիգորյանը նշեց. «Առաջին փոխվարչապետը գրեթե ոչ մի լիազորություն չի ունենալու, որովհետև քաղաքականությունը կենտրոնանում է վարչապետի լիազորությունների շուրջ: Նոր օրենքով բոլոր ուժային կառույցները ևս լինելու են վարչապետի վերահսկողության ներքո: Նույնիսկ Անվտանգության խորհուրդն ամբողջովին վարչապետի վերահսկողության ներքո է: Այս առումով առաջին փոխվարչապետը մեծ լիազորություններ չի ունենա: Նա վարչապետի վերահսկողության տակ գտնվող անձ կլինի և կունենա սահմանափակ լիազորություններ»:

Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծում նախարարությունների թիվն անփոփոխ է մնացել:

Արմեն Գրիգորյանի դիտարկմամբ՝ նախարարությունների թիվը կրճատելը ենթադրում է գործազրկության մակարդակի ավելացում:

«Կառավարության և իշխանության համար սոցիալ–տնտեսական այսպիսի պայմաններում գործազրկության ցուցանիշն ավելացնելը կարող է հավելյալ ճնշում լինել: Այդ պատճառով էլ նախարարությունները չեն կրճատվում: Բացի այդ՝ նախարարությունների մեծ մասն ավելի շատ քաղաքական լոյալությունը պահպանելու կառույցներ են: Այս պահին Սերժ Սարգսյանի նպատակը քաղաքական բարեփոխումներ իրականացնելը չէ: Նա ավելի շատ քաղաքական լոյալության կարիք ունի»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ 2015 թ. Սահմանադրական փոփոխությունները կատարվեցին հենց այն նպատակով, որպեսզի 2018 թ. ապրիլին վարչապետի պաշտոնում նշանակվի Սերժ Սարգսյանը:

«Ավելի քան երկու տարի Սերժ Սարգսյանն աշխատել է այդ ուղղությամբ ու գնում է այդ ուղղությամբ: Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ինքն ուզում է վարչապետ դառնալ, բայց ըստ իս նա այս պահին նման հնարավորություն չունի»,– եզրափակեց Ա. Գրիգորյանը:

 

Աննա Բադալյան

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan