ՌԴ ԱԻՆ-ը պատրաստ է երեք փրկարար ինքնաթիռ ուղարկել Եգիպտոս
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ վիճակի է բերել փրկարարներով 3 ինքնաթիռ, որոնք կթռչեն Եգիպտոս: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսս»-ը` վկայակոչելով ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել են ՌԴ արտակա րգ իրվիճակների նախարարությունից: Սինայի թերակղզում, որտեղ ընկել է Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը, հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Բոլոր հիվանդանոցները և շտապօգնության ծառայությունը բերվել է արտակարգ պատրաստվածության վիճակի:
Եգիպտոսի իշխանություններն ինքնաթիռի կործանման վայր` Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող էլ-Արիշ քաղաք են ուղարկել շտապօգնության 45 մեքենա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը, ով մեկնել է ավիավթարի վայր:
Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են Եգիպտոսի Սինայի թերակեղզու կենտրոնում: Եգիպտոսի անվտանգության ուժերը շրջափակման են առել ինքնաթիռի կործանման վայրը, Սինայի հյուսիսում գտնվող էլ-Արիշ քաղաքից դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության 20 մեքենա: Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը չեղյալ է հայտարարել բոլոր ծրագրված այցերը Սինայի թերակղզում ռուսական քաղաքացիական ինքնաթիռի կործանման հետ կապված: Նա հայտնել է, որ իրադրությունը վերցնում է իր անձնական վերահսկողության տակ:
Ավելի վաղ Ռուսական ավիացիայի աղբյուրը հայտնել էր, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց:



