Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Համատիրությունները նույնիսկ ձայն բերելու համար այլևս պետք չեն լինի իշխանություններին

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Պարզվում է Հայաստանում կան քաղաքներ, որտեղ գտնվող բազմաբնակարան շենքերի կառավարման հարցով զբաղվում են ՏԻՄ–երը՝ քաղաքապետարանները: Ու թեև բազմաբնակարան շենքերի կառավարման հարցով զբաղվող համատիրություններում դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, սակայն «Համատիրությունների նախագահների ասոցիացիայի» նախագահ Արամ Գրիգորյանը հավաստիացնում է, որ կառավարման մոդելի արդյունավետության տեսանկյունից ամենաարդյունավետը, որքան էլ որ զարմանալի է, ինքնակառավարման մոդելն է: Այսինքն, երբ բնակիչներն իրենք են համատիրության նախագահ ընտրում և ակտիվ մասնակցում իրենց շենքի կառավարմանը:

«Սահմանադրությամբ մեզ մոտ կառավարման մոդելն ապակենտրոնացվել է: Նույնը նաև շենքերի կառավարման դեպքում է, բայց եթե կան համատիրություններ, որոնք ունեն բազմաթիվ շենքեր, բնականաբար, այդ շենքերը կառավարման արդյունավետության պակաս ունեն, քանի որ ինչքան փոքր է միավորը, այնքան ավելի հեշտ և արդյունավետ է այդ կառույցի կառավարումը»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Դիտարկմանը, թե համատիրությունները կույրաղիքի նման են աշխատում և տպավորությունն այնպիսին է, որ նստել են բնակիչների «վզին» ու ընդամենը զբաղված են գումար հավաքելով, Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ եթե Հայաստանում որևէ ինստիտուտ նորմալ չի գործում, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ կառույցները պետք չեն:

«Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ համատիրությունները չեն գործում, բայց համաձայն չեմ այն մտքի հետ, որ բազմաբնակարան շենքերը չպետք է կառավարվեն: Հայաստանում բոլոր տեսակի ընտրությունները կեղծվում են: Այդ դեպքում հարց է ծագում, թե արդյո՞ք ճիշտ է երկրի նախագահ կամ ԱԺ ունենալը:

Միանշանակ պետք են չէ՞ այդ կառույցները, բայց քանի որ համատիրությունները բնակիչների աչքի առջև են, այդ պատճառով էլ ավելի խոցելի են, բայց խնդիրն այն է, որ համատիրությունների ղեկավարներ մարզպետները կամ համայնքների ղեկավարներն են նշանակում: Շենքերի կառավարման մարմինները զարգացածության շատ ցածր մակարդակ ունեն և այստեղ կառավարման արդյունավետություն չկա»,– ասաց Ա. Գրիգորյանը:

«Համատիրությունների նախագահների ասոցիացիայի» նախագահը նաև նշեց, որ ինքնակառավարում կոչվող մոդելի էությունն ու բովանդակությունը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ հասարակության մտածելակերպը մնացել է խորհրդային տարիներինը, քանի որ համատիրությունների ղեկավարները իշխանություններին միայն ընտրությունների ժամանակ են պետք:

«Նրանց ասում են՝ պետք է 500 շենք տիրություն անես, ինչը նույնն է, թե ընտրությունների ժամանակ ձայներ ապահովելը», դա էլ հանգեցնում է համակարգի խեղաթյուրմանը»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Այս իրավիճակը շտկելու և համատիրությունների կառավարման համակարգի էությունը փրկելու համար ասոցիացիան օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել ԱԺ, կառավարություն, բայց իրենց առաջարկները մինչ օրս մնացել են դարակներում, փոշիների տակ:

«Ինչ վերաբերում է համակարգի առողջացմանը, ապա այն գնալով վատանում է: Եվ եթե մենք ունեինք առաջարկ, որով համակարգը կարող էր փրկվել կործանումից, ապա հիմա, երբ հասարակությունը ընդամենը մեկ անգամ է մասնակցելու ընտրություններին, կնշանակի, որ ընդհանրապես ընտրական համակարգերի գործունեությունն է դրվում հարցականի տակ:

Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում: Մեկ հոգի նախագահ է նշանակում, մեկ հոգի պատգամավորների ցուցակ է գրում, մեկ հոգի էլ՝ վարչապետ նշանակում: Նման ձևով կառավարում չի լինում: Եվ այս պայմաններում չի կարելի ասել, որ համատիրությունների կառավարման մոդելը լավը չէ»,– ասաց Ա. Գրիգորյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback