Բախվել են «Ֆորդ-Տրանզիտն» ու «ԳԱԶել»-ը. 6 մարդ վիրավորվել է
SOCIETYՀունիսի 16-ին, ժամը 13.00-ին, Սպիտակ-Երեւան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» եւ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները:
«Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդը, 2 ուղեւորները եւ «ԳԱԶել»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.20-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 66-ամյա մի կին եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարի հետեւանքով, որպես ուղեւոր գտնվելով «ԳԱԶել»-ի սրահում:
Կատարվում է քննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



