Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Գլոբալիզացիոն մարտահրավերները կամ 1,5 միլիոն նահատակների սրբացումը դաս էր մարդկությանը

POLITICS

«Փաստ» օրաթերթի հյուրն է քարտեզագիր, «Կիլիկիա» նավի բոցման Գրիգոր Բեգլարյանը

 

Պարոն Բեգլարյան, աշխարհում այս քաոսը, որ կա, հատկապես՝ Արևելքի երկրներում, օրինաչա՞փ է: Կամ գուցե այն կազմակերպվո՞ւմ է որոշ կենտրոնների կողմից, ինչպես պնդում են դավադրության տեսության կողմնակիցները:

– Իհակե, իմ կարծիքով այս ամենը պատահական չէ: Այն բավականին հետևողական քաղաքականության արդյունք է, որն իրականացվում է պրոֆեսիոնալ ձևով: Եվ տեղի է ունենում գլոբալիզացիայի համատեքստում: Արվում է հատկապես Արևելքի երկրներում, քանի որ ազգային պետություններ մնացել են հիմնականում այնտեղ: Եվրոպայում դրանք գրեթե իսպառ ջնջվել են:

 

Իսկ կհասնե՞ն իրենց ուզած արդյունքին:

– Ո՛չ: Չնայած, ես առավել ցանկանո՛ւմ եմ, որ չկարողանան որևէ բանի հասնել: Քանզի ժամանակին հսկա երկրներ են քանդվել՝ նմանությամբ Հռոմեական կայսրության կամ Սովետական Միության:

Բայց մյուս կողմից էլ մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ փլուզվում են կայսրություններ, որոնք ապազգային են, որոնք վերազգային են: Եվ մինչ օրս կայուն են ազգային պետությունները: Ինչպես Հայաստանը, Պարսկաստանը, Չինաստանը: Վերահաս արհավիրքներին ազգային պետություններն են դիմանում: Եվ ոչ թե արհեստածին միավորները:

Այնպես որ, այս ամենը խոսում է հօգուտ իմ այն համոզմունքի, որ գլոբալիզացիայի ուժերին չի հաջողվի իրականացնել իրենց ծրագրերը:

Այո՛, ինչեր ասես՝ կարող են կատարվել աշխարհում, բայց վերջնարդյունքում նրանք իրենց ուզածին չեն հասնելու: Որովհետև նրանց հաջողվում է իրենց ուզածին հասնել այն պետություններում, որտեղ չկա ազգայինի ու ինքնության հենք:

 

Ներկայում Եվրոպայում ուժեղանում են ազգայնական ուժերը: Այս փաստը դիտե՞նք այդ ընդհանուր համատեքստի մեջ: Այն տեղի է ունենում ի հակադրություն աշխարհը գլոբալացնող ուժերի՞:

– Անշուշտ, դա հենց հետևանքն է աշխարհը գլոբալացնող ուժերի քաղաքականության: Եվ շատ ողջունելի երևույթ է: Բայց ես չգիտեմ՝ արդյո՞ք կկարողանան եվրոպական ազգերը հաջողությունների հասնել: Քանզի նաև էական ու հստակ բովանդակություն պետք է մտցնեն իրենց շարժումների մեջ:

Որքան էլ հույսը՝ հույս, բայց միաժամանակ պետք է նկատենք, որ այս պարագայում կա և այն փաստը, որ արհեստածին կոնֆլիկտ է մտցվում Արևելքի ու Արևմուտքի միջև: Եվ այդ շարժումները դեռևս ուղղված են ոչ թե իրական վտանգի, այլ ընդամենն ուղղված են մուսուլման միգրանտների դեմ:

 

Ի՞նչ եք կարծում՝ աշխարհը դարձավ միաբևեռ, դրա՞ համար երկրների ու ժողովուրդների վրա շատացան գլոբալիզացիայի այս ճնշումները:

– Անշուշտ, այդ խնդիրը ևս իր դերը խաղում է: Քանզի մարդկային բնույթն է այդպիսին. եթե դու ունես անսահմանափակ իշխանություն, դիմացդ չկա քեզ հետ մրցակցող ուժ, ապա հնարավոր է, որ քո քայլերը լինեն այնպիսին, ինչպիսին միայն դու ես ցանկանում, որ լինեն: Որովհետև քեզ զսպող, քո քայլերը սահմանափակող մեխանիզմ գոյություն չունի: Նաև այս պարագայում հնարավոր է բարոյական լուրջ խնդիրներ առաջ գան քո գործունեության հետևանքով:

Ուստի, բնականաբար, աշխարհի միաբևեռացումը նպաստեց, որ համաշխարհային քաղաքականության մեջ այդ ամենն առավել ինտենսիվորեն երևան գա: Սակայն բանն այն է, որ բազմաբևեռ աշխարհը ևս իր հիմքում ուներ արդարության և բարոյականության հետ կապված լուրջ խնդիրներ: Քանզի Խորհրդային Միությունը արհեստածին կազմավորում էր և բնավ այն կառույցը չէր, որ կարողանար դիմադրել համաշխարհային մյուս կենտրոններից եկող մարտահրավերներին:

 

Այս պարագայում մեզ՝ հայերիս, ի՞նչ է սպասվում: Եվ ո՞րը պետք է լինի մեր խնդիրը:

– Ինչպես միշտ, ինչպես մեր ժողովրդի 8000–ամյա պատմության ընթացքում է եղել, մեզ սպառնալու են բնաջնջումով: Եվ այս վտանգը միշտ կա մեզ համար:

Սակայն դրա պատասխանը մեր այս ժամանակներում էլ տալու ենք այնպես, ինչպես այդ 8000 տարիներին ենք տվել: Եվ այս հարցում գործում է այն անպարտ պոտենցիալը, որն ունի մեզ նման ազգը: Մեզ նման աստվածընտրյալ և առանձնաշնորհյալ ազգը:

Ընդհանրապես, իմ պատկերացմամբ, մեր ազգի՝ հայ տեսակի առաքելութունն այն է, որ մարդկությանը կարողանանք փրկել նման մարտահրավերներից: Նաև՝ շնացումներից: Նաև իջեցումներից:

Պատմության տարբեր փուլերում դա մեզ կա՛մ հաջողվում է, կամ չի հաջողվում: Կամ լավ է հաջողվում, կամ՝ ոչ այնքան: Եվ աշխարհի երեսին մեր մնալը հենց դրանով է պայմանավորված:

Հենց մի երկու տարի առաջ մենք ողջ քրիստոնեական աշխարհին դաս տվեցինք, թե ինչպիսին պետք է լինի եկեղեցին, ինչպիսին պետք է լինի քրիստոնեությունը, երբ սրբացրեցինք 1,5 միլիոն նահատակների: Որոնց մեջ կային տարբեր հավատի մարդիկ, ոչ միայն քրիստոնեության այլ դավանանքի, այլև մահմեդականներ ու այլ կրոնի հետևորդներ: Կային լավ ու վատ մարդիկ: Կային հավանաբար հանցագործներ: Բայց մենք Կոմիտասից սկսած մինչև ամենաանհայտ մարդուն սրբացրեցինք: Եվ դրանով դաս տվեցինք ողջ աշխարհին, թե իրականում ինչ է քրիստոնեական ուսմունքն իր էությամբ:

Ով պետք է հասկանար՝ հասկացավ: Ով ոչինչ չհասկացավ, միևնույն է չէր էլ հասկանալու:

 

 

Գոհար Սարդարյան

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan