Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Ականավոր գիտնականն առաջարկում է Գյումրիում կազմակերպել բարձր տեխնոլոգիաների համալսարան

SOCIETY

 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ Սերգեյ Համբարձումյանն առաջարկում է Գյումրիում կազմակերպել բարձր տեխնոլոգիաների համալսարան:Արմոնպրես-ի հաղորդմամբ` առաջարկը հնչեցվել է օրերս Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցած «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպությ ան 5-րդ համագումարի ընթացքում, որին մասնակցում էին տեղական իշխանությունները, պետական բարձրաստիճան այրեր, Շիրակի մարզի մտավորականներ, ինչպես նաև արմատներով շիրակցի անվանի ակադեմիկոսներ, գիտնականներ, զինվորականներ, մշակույթի և հասարակական գործիչներ և այլք:

Սերգեյ Համբարձումյանի ուղերձը համագումարին հնչեցրել է «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը: Ուղերձը, որում մեծանուն գիտնականը հատուկ առաջարկով դիմում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի շիրակցիներ, Գյումրվա իմ սիրելի համաքաղաքացիներ,

Ողջունում եմ «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության 5-րդ համագումարի մասնակիցներին ու բոլոր իմ հայրենակիցներին:

Ներողամիտ եղեք իմ բացակայության համար… Ես իմ ողջ էությամբ, մանկական ու պատանեկան հուշերով, երիտասարդական ավյունով, իմ գիտակցական կյանքում հավաքած բեռով ու հասունացած խոհերով ձեզ հետ եմ: Ձեր կողքին եմ ու կիսում եմ ձեզանից յուրաքանչյուրի` 88-ի աղետից կրած անասելի ցավը, արդեն քառորդ դար տևող դժվարությունները:

Անցած տարիների ընթացքում իմ ընկերներն ու համախոհները ձեզ հետ միասին զգացել ու կրել են այդ ամենը…

Հայրենակցական այդ զգացողությունները մղեցին մեզ, որ 2000 թվականի նոյեմբերին միաբանվենք ձեզ զորակցելու և օգնելու գաղափարի շուրջ և կազմակերպենք Շիրակ հայրենակցական միությունը:

15 տարի հետո, վերջապես, ճիշտ եք արել, որ հավաքվել եք Գյումրի քաղաքում` հանրագումարի բերելու արածը և, որ ամենակարևորն է, միասնաբար որոշելու գալիք անելիքը: Գյումրին եղել է մեր ժողովրդի փայլուն ավանդների պահպանման, գիտակրթական, արհեստի ու արվեստի, սպորտի դոնորն ու կենսատու ավիշը:

Այդպիսին նորից կուզեինք դառնար մեր քաղաքը, քանզի այդ ամենի արմատներն այնքան խորն են ու առողջ, որ չեն կարող չծլարձակել ու նոր պտուղներ տալ:

Այսօր էլ Շիրակի զավակները իրենց նոր նվաճումներով փառաբանում են մեր հայրենիքը ու Գյումրի քաղաքը:

Դուք մեր ժողովրդի հպարտ ու տոկուն մասնիկն եք: Պատվիրում եմ պահել ու պահպանել դարերով ժառանգված այդ մասունքները` մեր լեզուն` իր անուշ Գյումրվա բարբառով, անկեղծ հումորը, մեր քաղաքին հատուկ կոլորիտը:

Ձեր անունից կրկին դիմում եմ Հայաստանի իշխանություններին առավել ուշադիր գտնվել Շիրակ աշխարհի ու Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական առողջացման ծրագրերի իրականացման մեջ: Այս համատեքստում հորդորում եմ Հանրապետության մեծարգո Նախագահին իրագործել ժամանակին իմ բարձրացրած ու իշխանությունների կողմից հավանության արժանացած առաջարկը. Գյումրիում կազմակերպել բարձր տեխնոլոգիաների համալսարան:

Ես ձեզ հետ եմ, սիրելի հայրենակիցներ»:

 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank