Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


Սան Պաուլոյի համալսարանի նորընտիր ռեկտոր Վահան Հակոբյանն անցել է պարտականությունների կատարմանը

SOCIETY

Սան Պաուլոյի նահանգապետի նստավայրում (Բանդեյրանչիս պալատում) հունվարի 29–ին տեղի ունեցավ Սան Պաուլոյի համալսարանի նորընտիր ռեկտոր, դոկտոր–պրոֆեսոր, հայազգի Վահան Հակոբյանի պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությունը:

Ներկաների թվում էին Բրազիլիայի և Սան Պաուլո նահանգի բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի մտավորականության ընտրանին, ԶԼՄ–ներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ: ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի առաջնորդությամբ միջոցառմանը մասնակցեցին նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Բրազիլիայի խոշորագույն համայնքի ղեկավար, նահանգապետ Ժերալդու Ալքմինը արարողության ժամանակ իր ելույթում վստահություն հայտնեց, որ համալսարանն ի դեմս իր նոր ղեկավար կազմի շարունակելու է նոր հաղթանակներ գրանցել հանուն Սան Պաուլոյի և Բրազիլիայի:

Ստանձնելով իր բարձր և պատասխանատու պաշտոնը` պրոֆեսոր Հակոբյանը առանձնակի ընդգծեց իր հայկական ծագումը և ողջույնի խոսքեր ուղղեց ՀՀ դեսպանին և հայ համայնքի ներկայացուցիչներին:

Հատկանշական է, որ համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում գործում է նաև Հայագիտության ամբիոնը:

Վահան Հակոբյանը ծնվել է 1951 թվականին Ստամբուլում: 1974 թվականին ավարտել է Սան Պաուլոյի համալսարանի պոլիտեխնիկական դպրոցը, իսկ 1978 թ. նույն դպրոցի քաղաքաշինության ֆակուլտետը: 1982 թվականին թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Լոնդոնի Քինգս քոլեջ համալսարանում: 1975 թվականից ի վեր պրոֆեսոր Հակոբյանի գիտամանկավարժական գործունեությունը ընթացել է Սան Պաուլոյի համալսարանում: Աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ` հանդիսացել է Պոլիտեխնիկական դպրոցի տնօրենի տեղակալը, Սան Պաուլո նահանգի տեխնոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը, Սան Պաուլո նահանգի գիտության և տեխնոլոգիաների քարտուղարության համակարգողը, շինարարության ոլորտում հետազոտությունների միջազգային խորհրդի նախագահ և այլն: 2010–2014 թթ. համապատասխանաբար զբաղեցրել է համալսարանի պրոռեկտորի պաշտոնը: Համալսարանի կանոնադրության համաձայն Վահան Հակոբյանը պաշտոնավարելու է մինչև 2022 թվականը:

Սան Պաուլոյի համալսարանը հիմնադրվել է 1934 թվականին և հանդիսանում է ոչ միայն Բրազիլիայի ամենահեղինակավոր համալսարանը, այլև մեծ հեղինակություն է վայելում ամբողջ տարածաշրջանում: Անցած 84 տարիների ընթացքում գիտության և կրթության ոլորտներում համալսարանը գրանցել է բազմաթիվ հաջողություններ և ձեռքբերումներ:

Հիմնադրման առաջին իսկ օրերից համալսարանը հանդիսացել է երկրի մտավոր ընտրանու ձևավորողը և կառավարող էլիտայի դարբնոցը: Համալսարանին է պատկանում երկրի ընդհանուր գիտատեխնիկական արդյունքի 22%–ը, ասպիրանտների` 13,2%–ը, գիտությունների դոկտորների` 15,5%–ը, ինչպես նաև մագիստրոսների 7,6%–ը: Համալսարանը ստորագրել է 1600 արձանագրություն և պայմանագիր իր ազգային և միջազգային գործընկերների հետ:

 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service