Պուտինը նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարել
INTERNATIONAL NEWSՌուաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորների հարազատներինր նոյեմբերի 1-ը հայտարարել է սգո օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրել են ՌԴ նախագահի լրատվական ծառայությունից:
Ավիավթարի առնչությամբ ՌԴ նախագահին իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Այս ողբերգությունից հետո ես Ֆրանսիայի ժողովրդի անունից ցավակցություն եմ հայտնում նախագահ Պուտինին և մեր համերաշխությունը` ռուս ժողովրդին»,- գրել է Օլանդը Facebook-ի իր էջում:
Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են Եգիպտոսի Սինայի թերակեղզու կենտրոնում: Եգիպտոսի անվտանգության ուժերը շրջափակման են առել ինքնաթիռի կործանման վայրը, Սինայի հյուսիսում գտնվող էլ-Արիշ քաղաքից դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության 20 մեքենա: Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը չեղյալ է հայտարարել բոլոր ծրագրված այցերը Սինայի թերակղզում ռուսական քաղաքացիական ինքնաթիռի կործանման հետ կապված: Նա հայտնել է, որ իրադրությունը վերցնում է իր անձնական վերահսկողության տակ:
Ավելի վաղ Ռուսական ավիացիայի աղբյուրը հայտնել էր, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց:



