Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Երևանի քաղաքապետարանը գործում է սոցիալապես անապահով խմբի շահերից ելնելով

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Տարիներ շարունակ երաժշտական ու արվեստի դպրոցների ոլորտը կանոնակարգված չի եղել: Տարբեր դպրոցներ սահմանել են տարբեր վարձավճարներ: Շատ դեպքերում դրանք աշխատել են նույն ծրագրերով, սակայն ինչ–որ գործոններ դնելով հիմքում, սահմանել են տարբեր գներ:

Արդյունքում, դաշտն ուսումնասիրելուց հետո սահմանվել է միջին խելամիտ գին: Արդյունքում, մի շարք դպրոցներում վարձավճարն էժանացել է, որոշներում՝ կանոնակարգվել: Սակայն սրանով քաղաքապետարանը չի սահմանափակվել ու հայտարարել է, որ մինչև 1000 երեխայի՝ սոցիալապես անապահով խմբերից, պատրաստ է աջակցել:

Մարդու աշխարհայացքը ձևավորվում է մի քանի բաղադրիչներից։ Դրանցից առավել կարևորներից է մարդու՝ երեխայի համաչափ զարգացումը և ներդաշնակ ապրելակերպը։ Այդ ներդաշնակության համար խիստ անհրաժեշտ է մշակութային դաստիարակությունը և կրթությունը։ Մշակույթ բառն ունի մի քանի իմաստներ ու ընկալումներ։ Դրա կարևոր ընկալումներից մեկն էլ հումանիտար կամ հոգևոր ասպեկտն է։ Երբ մենք ասում ենք հոգևոր, այն երբեմն շփոթում ենք կրոնական կրթության հետ։ Սակայն իրականում, կրոնականը սոսկ բաղադրիչ է։

Հոգևոր կրթության հիմնական մասերից են արվեստը, երաժշտությունը, մշակութաբանությունը և այլն։ Սրանք օգնում են երեխային ձևավորել համամարդկային արժեքային դաշտ ու մտածողություն, ծանոթանալ իրական արժեքային հենքերի հետ՝ ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մշակույթի ասպեկտներում։

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններից հետո Երևանի ավագանին որոշել էր մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցներում միասնական վարձավճար սահմանել՝ 8 հազար դրամ։ Մի քանի երեխա ունեցող ծնողների համար բավականին շոշափելի էր դառնում ամսավճարը։

Հետագայում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաշվի առնելով, որ դա լրացուցիչ բեռ կարող է առաջացնել վերոնշյալ հաստատություններ հաճախող երեխաների ծնողների համար, վստահեցրել էր, որ քաղաքապետարանը պատրաստ է շուրջ 1000 աշակերտի համար սահմանել վարձավճարի արտոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կրկնապատկել այդ թիվը: Նախօրեին աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանին զեկուցել են, որ 510 դիմող արդեն ստացել է վարձավճարի արտոնություն:

Ոմանք անտեղյակությունից փորձեցին արհեստական աղմուկ բարձրացնել, բայց քաղաքապետարանի թիմը հրապարակային բացատրեց, թե ինչին են միտված այս բարեփոխումները:

Կային մարդիկ, որ պնդում էին, թե մեծ ալիք է բարձրանալու, հազարավոր մարդիկ են դիմելու այս օգնությունից օգտվելու համար: Փաստը մնում է այն, որ դիմել է ընդամենը 510 քաղաքացի: Այսինքն ստացվում է, որ ոմանք փորձում էին խաղաղ ծովում փոթորիկ տեսնել:

Մոտ ապագայում, թերևս, այս թիվը փոքր–ինչ կավելանա։ Որոշումը խստիվ կառուցողական է մի քանի առումներով։ Նախ այն օգնության ձեռք է մեկնում մի քանի երեխա ունեցող ընտանիքներին։ Նմանատիպ ընտանիքը հասկանում է, որ իր երեխաների համաչափ զարգացումը միայն իր խնդիրը չէ և համայնքային իշխանությունը ևս անմասն չէ։

Մյուս կողմից, սոցիալական ծանր վիճակը խոչընդոտ չի հանդիսանում ընտանիքների համար, որպեսզի նրանց երեխաները, իրենց հասակակիցների հետ համատեղ, ստանան իրական կրթություն՝ բավարարելով իրենց հումանիտար պահանջմունքները։ Հաստատապես համոզված ենք, որ այս ծրագիրը և օգնությունը կլինեն շարունակական։

 


Արամ Սիմոնյան

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback