ՀՀ-ն ՌԴ-ից մեծ գումարներ դեպի ԱՄՆ տեղափոխող «խողովակ». «Հայկական ժամանակ».
ECONOMICS«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«Անցած տարի Հայաստանը դարձել է Ռուսաստանից բավականին մեծ գումարներ դեպի ԱՄՆ տեղափոխելու «խողովակ»: Սա ակնհայտ է դառնում ՀՀ կենտրոնական բանկի՝ մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ հրապարակած տեղեկանքից:
Ըստ այդ տեղեկանքի՝ 2017 թվականին Ռուսաստանից Հայաստան եկած տրանսֆերտների ծավալը 2016-ի համեմատ աճել է 168 մլն դոլարով և կազմել 1 մլրդ 64 մլն դոլար:
Իսկ Հայաստանից ԱՄՆ ուղարկած մասնավոր տրանսֆերտների ծավալը 2016-ի համեմատ աճել է 113 մլն դոլարով և կազմել 196 մլն դոլար:
Սա աննախադեպ ռեկորդային ցուցանիշ է: Հայաստանի միջոցով ռուսական կապիտալի տեղափոխում ԱՄՆ, թերևս, պայմանավորված է ՌԴ-ում վարվող, պատկերավոր ասած՝ ոչ այնքան ազատական քաղաքականությամբ, և ռուսաստանցի գործարարները կարողանում են օգտվել մեր անհամեմատ ավելի լիբերալ բանկային համակարգի ընձեռած հնարավորություններից:
Անկասկած, այդ գումարների մի փոքր մասը մնում է Հայաստանում, և դա ինքնին արդեն դրական երևույթ է»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: