Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Հաց տանող զոհված հերոսի հայրը անվադողեր է հավաքում առաջնագծի դիրքերի համար

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Արցախում զոհված զինծառայող Գոռ Կիրակոսյանն Արմավիրի մարզի Արևիկ համայնքից է: Հունվարի 21–ին՝ ապրիլյան պատերազմի հերոսներից Գոռը կդառնար 22 տարեկան:

Գոռը հաց էր տանում երեք օր անհաց մնացած դիրքերի զինվորներին ու զոհվեց: Ծնողները ոչ մի կերպ չեն համակերպվում, չեն ցանկանում հավատալ, որ իրենց որդին այլևս տուն չի գա:

«Փաստ» օրաթերթի հետ զրույցում Գոռ Կիրակոսյանի հայրը` Կարապետ Կիրակոսյանը նշեց.

«Չնայած մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին` փորձում ենք ուժեղ լինել ու հարմարվել սոցիալական վիճակին: Մի որդի էլ ունենք և մտածում ենք նրա ապագայի մասին: Գոռը ուրիշ էր ու նրան ոչ մեկը չի փոխարինի: Ամեն զավակ իր տեղն ունի ու հիմա նախանձում եմ Քյարամ Սլոյանի հորը` ազատվեց ցավից ու գնաց որդու մոտ: Ես էլ փորձում եմ Գոռիս փոխարեն սահմանին օգուտ տալ, երևի մի քիչ ստացվում է»,– նշեց Կարապետ Կիրակոսյանը, ով տարիներ շարունակ արտագնա աշխատանքի միջոցով է ապահովել իր ընտանիքի ապրուստը, սակայն երդվել է` այլևս Հայաստանից չի հեռանա:

«Գոռը բնավորությամբ հանգիստ էր, բայց խիզախ էր ու վախ չուներ ոչ մի բանից: Ես միշտ վախենում էի՝ տղաս մտքին ինչ դներ, պետք է աներ: Իր կյանքի գնով արեց իր քայլը: Ապրիլի 1–ին դիրքից իջավ, բայց հետո նորից դիրք էր բարձրացել: Զանգել էի, որ իմանամ ` պատերազմ է՝ դու չաստո՞ւմ ես: Գոռը ասում էր` մա՛մ, ամեն բան նորմալ է, ու սկսում էր երգել, որ կրակոցի ձայները չլսեմ»,–հավելում է Գոռի մայրը` Գայանե Կիրակոսյանը:

Գոռի հիշատակը հավերժացնելու համար հայրը և ընկերները նրա ծառայած դիրքում մատուռ կառուցեցին:

«Իմ Գոռի անունը ինձ համար այնքան թանկ է, որ ես պատրաստ եմ մինչև կյանքիս վերջին օրը շարունակել նրա սկսած գործը: Որդիս հայտնի է որպես հաց տանող հերոս, բայց մեր զինվորները խաղաղ պայմաններում հացի կարիք չեն զգում: Այս պատճառով էլ ես մաշված անվադողեր եմ հավաքում ու դրանք տեղափոխում եմ առաջնագիծ` դիրքերը էլ ավելի ամրացնելու նպատակով»,–մանրամասնում է Կարապետ Կիրակոսյանը:

Ընտանիքը ապրում է համեստ կյանքով, զբաղվում են հողագործությամբ, սակայն երբեք չեն լքի հայրենիքը:

«Ինչ էլ լինի` կմնանք, որովհետև այս հողի վրա որդուս արյունն է: Հորս տան բակում դեռ կանգնած է Գոռիս մեքենան, բանակ գնալուց առաջ պատվիրեց` ինքը կգա ու կվարի: Երբեք ձեռք չենք տա մեքենային, որովհետև ձեռքս չի գնա: Դա նրա ապրած կարճ, բայց հզոր կյանքի մի մասն է»,– հուզվեց Կարապետ Կիրակոսյանը:

Գոռն ընտրել էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը, սովորել է Երևանի ֆինանսատնտեսական քոլեջում, մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ ու պետք է վերադառնար 97 օրից՝ 2016–ի հուլիսի 7–ին: Նա զորամասում մեքենաներն էր վերանորոգում, սնունդ էր հասցնում զինծառայող ընկերներին։

«Պատերազմը միշտ էլ քթներիս տակ է, ու մի օր էլ անակնկալ կմատուցեն թուրքերը: Ես մահից չեմ վախենում, բայց ուզում եմ, որ երկիրս միշտ խաղաղ ապրի: Իմ որդին իր արյունը նվիրեց Արցախի հողին: Նա շարունակում է ապրել, քանի որ նրա մասին բազմաթիվ պատմություններ են պատմում:

Թող ամաչեն այն ծնողները, ում որդիները հանցանք են գործում և հայտնվում են բանտում: Գրիգորս էլ ազնիվ ու հարգանքով տղա է: Նա կպահի եղբոր անունը…»,– նշեց Գոռ Կիրակոսյանի հայրը:

 

Հ.Գ. Գոռ Կիրակոսյանի հայրն ու մայրը առողջական խնդիրներ ունեն, բայց չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին: Հերոսի ընտանիքը մտածում է, որ իրենց «բողոքով» կանհանգստացնեն մարդկանց:

 

Լուսինե Ղազարյան

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe