Պայքարում են Կարեն Կարապետյանի դեմ. «Հրապարակ»
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ իշխանությունը ողջ ներուժով արդեն մի քանի շաբաթ է՝ ամեն ինչ անում է, որ մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը նրա այսօրվա լիազորություններն ամբողջովին փոխանցվեն վարչապետին, որպեսզի վարչապետի պաշտոնն ստանձնելու դեպքում նա իրեն զգա այն նույն իրավունքներով եւ լիազորություններով, ինչ նախագահի պաշտոնում էր, խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է ամեհի պայքարը վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ։
Մասնավորապես՝ երեկ ԱԺ-ում հայտարարությունների ժամին նրան անխնա քննադատում էին՝ ներդրումային ոչ բարենպաստ պայմանների, ծխախոտի դեմ օրենքի, կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու եւ, առհասարակ՝ ամեն ինչի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



