Կարագի գինը միջազգային շուկայում կրկին բարձրացել է. «Ժողովուրդ»
ECONOMICS«Ժողովուրդ» օրաթերթը գրում է
«Օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում փետրվարի 6-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 5.2 դոլարով:
Իսկ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ:
Երեկվա դրությամբ «Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4580 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը` 4600 դրամով:
Ստացվում է, որ Հայաստանում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9.5 դոլարը, միջազգային շուկայում սահմանված գնից 4.3 դոլարով ավելի:
Հուսանք, որ կարագի միջազգային գներին րոպեական չի արձագանքի հայկական շուկան և էլ ավելի չի թանկացնի այն: Առավել ևս, երբ ներքին շուկան չարձագանքեց մոտ երկու շաբաթ առաջ կարագի շուկայում գնանկմանը և չնվազեցրեց գները: Իսկ բարձր գնի պատճառով Հայաստանում շարունակում են նվազել կարագի սպառման ծավալները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: