Փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթը ներառող նախագիծն անցավ 59 ձայնով
POLITICSԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը և կից նախագծերի փաթեթը, որում ներառված է նաև դատական նիստի ընթացքում փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթը:
Նախագծին կողմ քվեարկեց 59, դեմ 25, ձեռնպահ՝ 10 պատգամավոր:
Փաստաբանների նկատմամբ մինչև 100 հազար դրամ սանկցիա կիրառելու դրույթը ներառված էր «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, սակայն հետագայում Դատական օրենսգրքից այն հանվեց և ներառվեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



