Թուրքիայում համոզված են, որ ԱՄՆ–ն ու ԵՄ–ն ջանում են ջրի երես բերել Սևրի պայմանագիրը
INTERNATIONAL NEWSՍտամբուլի Բիգլի համալսարանը 2017–ի նոյեմբերին սոցհարցում է անցկացրել երկրի 16 մարզերում և 2000 հարցվողների շրջանում բացահայտել, որ սովորական քաղաքացիների 87,6%–ի համոզմամբ՝ Արևմուտքը մտադիր է տրոհել Թուրքիան՝ փոխանցում է Հաբերլարը:
Ավելին՝ 73,2%–ի համոզմամբ՝ ԵՄ–ն ու ԱՄՆ–ը ցանկանում են ջրի երես բերել Սևրի պայմանագիրը: Ընդ որում՝ 54%–ը համոզված պնդել է, որ այս պահին Թուրքիայի ամենամեծ թշնամին ԱՄՆ–ն է , իսկ 14%–ը այդպիսին համարել է Իսրայելին:
Հետաքրքիր է նաև, որ ներքին հակառակորդների հետ կապված՝ 53%–ը մատնանշել է քրդամետ ժողովրդա–դեմոկրատական կուսակցությանը, 24%–ը՝ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությանը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



