Հարություն Մերդինյանը` մարմնամարզության աշխարհի բրոնզե մեդալակիր
SPORTԳլազգոյում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությանում Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) դարձել է բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Անհատական մրցաձևերում Հարություն Մեդինյանը նժույգ թափեր վարժությունում հավաքել է 15.500 միավոր և դարձել աշխարհի առաջնությա ն երրորդ մրցանակակիր, ինչպես նաև նվաճել է Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Նժույգթափեր վարժությունում աշխարհի չեմպիոն է դարձել Մեծ Բրիտանիան ներկայացնող Մաքս Ուիթլոքը, արծաթե մեդալը նվաճել է Լուիս Սմիթը: Մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանը իրավունք է ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում կլինի առաջին հայ մարմնամարզիկը, ով Հայաստանը կներակայացնի Օլիմպիական խաղերի կանանց մարմնամարզությունում: Բացի Գեբեշյանից «Թեստ իվենթ»-ին մասնակցելու իրավունք է ստացել նաև Արթուր Դավթյանը: Նոյեմբերի 1-ին մրցահարթակ դուրս կգա Վահագն ԴավÕ �յանը (օղակներ):