Մոսկվա-Օրսկ ինքնաթիռի կործանումը հայտնվել է տեսահսկման խցիկներում
SOCIETY Մոսկվայի մարզում Ան-148 ինքնաթիռի անկումը հայտնվել Է տեսահսկման խցիկներում: Տեսահոլովակը հրապարակված Է YouTube-ում: Տեսագրության 26-րդ վայրկյանին երեւում Է պայթյուն, որի ալիքից ինքնաթիռը թռչում Է եւս մի քանի տասնյակ մետր եւ ընկնում:
«Սարատովի ավիագծեր» ավիաընկերության Մոսկվա - Օրսկ 703-րդ չվերթի Ան-148 մարդատար ինքնաթիռն աղետի Է ենթարկվել փետրվարի 11-ի ցերեկը Մոսկվայի մարզի Ռամենսկոյեի շրջանում:
«Ռոսավիացիայի» տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել Է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները զոհվել են, հաղորդում է past.am-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
3
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
4
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
5
Safe Workplace as a Guarantee of Development



