Մարմինների 200-ից ավելի մասեր են հայտնաբերվել ԱՆ-148-ի կործանման վայրում
SOCIETYՄոսկվայի մարզի Ռամենսկոյեի շրջանում Ան-148 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են զոհվածների մարմինների ավելի քան 200 ֆրագմենտներ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Past.am-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության՝ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության պետ Սերգեյ Պոլետիկինը:
«Այժմ գտնվել են մարմինների ավելի քան 200 ֆրագմենտներ: Աշխատանքները շարունակվում են, այդ թվում՝ նաեւ օդից: Քննչական կոմիտեն շրջաթիռ Է կատարում, որպեսզի ընդլայնի որոնման գոտին»,- փետրվարի 12-ին աղետի վայրում ասել Է Պոլետիկինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Նա նշել Է, որ որոնման շրջանը բաժանված Է 29 հատվածների:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



