Ան-148 ինքնաթիռը պայթել Է գետնին խփվելիս. Հետաքննչական կոմիտե
INTERNATIONAL NEWSՀետաքննիչները պարզել են, որ Մերձմոսկվայում կործանված Ան-148 ինքնաթիռում տրոհումներ չեն եղել օդում, պայթյունը տեղի Է ունեցել գետնին օդանավի խփվելիս: Այդ մասին հայտնել Է ՌԴ Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, տեղեկացնում Է Past.am-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Պարզվել Է, որ անկման պահին օդանավն ամբողջական Է եղել, առանց բռնկման: Պայթյունը տեղի Է ունեցել ինքնաթիռի անկումից հետո»,- հայտնել Է նա: Պետրենկոյի խոսքով՝ առայժմ Ան-148-ի կործանման վայրում հաջողվել Է գտնել օդանավի ինքնագրիչներից միայն մեկը:
«Առայժմ պատահարի վայրում հաջողվել Է գտնել միայն պարամետրիկ ինքնագրիչը: Խոսքային ինքնագրիչի որոնումները շարունակվում են: Ինքնագրիչների գրանցումների բովանդակությունը թույլ կտա Միջազգային ավիացիոն կոմիտեի փորձագետներին հանգամանորեն վերականգնել թռիչքի պատմությունը եւ պարզել օդանավի կործանման պատճառը»,- հավելել Է Պետրենկոն:
Ան-148 մարդատար ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվել Էր Օրսկ, փետրվարի 11-ին կործանվել Է մերձմոսկովյան Ռամենսկոյե շրջանում: «Ռոսավիացիայի» տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել Է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները զոհվել են: Աղետյալ ինքնաթիռի բեկորները ցրված են 30 հեկտար տարածության վրա:
Միջադեպը հետաքննում Է ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական աշխատակազմը: Քննարկվում են պատահարի բոլոր վարկածները, հիմնականներն են՝ եղանակային պայմանները, մարդկային գործոնը եւ տեխնիկական անսարքությունը: