Տոնական քայլերթ՝ նվիրված Բուն Բարեկենդանի տոնին
SOCIETYԵրևանի քաղաքապետարանը և Արարատյան Հայրապետական թեմը Բուն Բարեկենդանի տոնի առիթով կազմակերպել են տոնական ուրախ քայլերթ, որին մասնակցել են բազմաթիվ երևանցիներ: Քայլերթի մեկնարկը տրվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց: Մասնակիցները դիմակներով, երգ ու պարով, հեքիաթների հերոսների ուղեկցությամբ քայլել են դեպի Ազատության հրապարակ, որտեղ նրանց սպասվում էր օրվա խորհրդին համապատասխան եզրափակիչ միջոցառումը:
Ազատության հրապարակում ներկաներն ականատես են եղել թեմատիկ բեմականացումների, պարել են տարբեր ազգային պարեր և մասնակցել հետաքրքրաշարժ խաղ-մրցույթների:
Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների ու մշակույթի կենտրոնների սաները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



