Համացանցում է հայտնվել Սահակաշվիլիի ձերբակալության տեսանյութը
INTERNATIONAL NEWSPast.am-ը գրում է.
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի Facebook-ի էջում հրապարակվել է նրա ձերբակալության տեսանյութը:
Տեսահսկման սարքերի նկարահանած տեսանյությում դիմակավորված ուժայինները ներխուժում են Կիեւի ռեստորաններից մեկը եւ մի քանի այցելուների հատակին են պառկեցնում: Հաջորդ կադրերում 4 իրավապահներ, ենթադրաբար, Սահակաշվիլիին տանում են դեպի ավտոմեքենան, ըստ որում՝ նրանցից մեկը նրա մազերից է բռնել:
Տեսանյութի նկարագրության մեջ նշված է, որ Սահակաշվիլիին ձերբակալած մարդիկ «ամբողջ ճանապարհին մինչեւ օդանավ հասնելը խփում էին նրա դեմքին, փակում բերանն ու աչքերը, սպառնում գնդակահարել»:
Սահակաշվիլիին երկուշաբթի Լեհաստան են արտաքսել, որի տարածքից անցյալ տարվա աշնանը նա ապօրինի Ուկրաինա էր մտել՝ ճեղքելով սահմանապահների եւ իրավապահների պատնեշը:
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հաստատել է նրա Վարշավա ժամանելը: Սահակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Ուկրաինայի նախագահի նստավայրի մոտ: Ավելի վաղ նրանց եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ բախումներ են եղել, մեկին ձեբակալել են
Լեհաստան ժամանելով՝ Սահակաշվիլին ZIK հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինա վերադառնալ «օրինական ճանապարհով»: