950 հազար դրամի եկամուտ, որի աղբյուրը հայտնի չէ
SOCIETY
past.am-ը գրում է.
ՀՀ ԿԱ ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 1 բաժնի պետ Արման Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Կարապետյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ առանձնատուն, բնակարան և հողամաս:
Բացի այդ, նրա սեփականությունն են համարվում երկու ավտոմեքենանա՝ «TOYOTA LAND CRUISER PRADO V6 4.0 I» և «MITSUBISHI PAJERO IO 1.8» մակնիշների:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են միայն 3400000 դրամ: Եկամուտի աղբյուր են ծառայել 1692000 դրամ աշխատավարձը, 85 հազար դրամ ապահովագրական վճարները: Եվս 950 հազար դրամ նշված է որպես այլ եկամուտներ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



