Պակիստանում երկաթուղում պայթյուն է տեղի ունեցել. զոհեր եւ վիրավորներ կան
INTERNATIONAL NEWSՊակիստանի հարավ-արեւմուտքում երկաթուղու հատվածներից մեկում պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել, 7 հոգի վիրավոր է: Այս մասին հաղորդում է AP գործակալությունը:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, Բելուջիստան գավառում: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ վնասել է գնացքի առաջին վագոնն ու ռելսերը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, գնացքն ուղեւորվում էր Ռավանպինդի շրջան, որտեղ բանակային բազա կա:
Պայթյունի պատասխանատվությունն առայժմ որեւէ խմբավորում չի ստանձնել: Հայտնի է, որ այս շրջանում բելուջի-անջատականներն են գործում, որոնք ցանկանում են ինքնավարություն ստանալ:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



