Ոստիկանության շնորհիվ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալեց Շուշանյանին
SOCIETY
past.am-ը գրում է.
Լրատվամիջոցների տեղեկություններով` քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի, Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի եւ առաջիկայում այլ պաշտոնատար անձանց կալանավորումները բավականին խորը արմատներ ունեն: Բանն այն է, որ իրավապահ համակարգում բուն դրած կոռուպցիոն սկանդալի բացահայտման պատճառը եղել է ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի միջեւ միջգերատեսչական կռիվը:
Այնպես չէ, որ Հայաստանում աղմկահարույց ձերբակալություներ չեն եղել: Ժամանակին եղել են ու ավելի շատ: Բայց այն դեպքերում, երբ դրանք կապ են ունեցել իշխանության այս կամ այն օղակների հետ, իշխանությունը կարողացել է դրանք փակել ու քննարկել իր ներսում: Լուծումները եղել են կուլիսային:
Այժմ, սակայն, ներիշխանական պայքարը սրվել է, ցանկացած դեպք, լինի դա Ալավերդցի Վահագ, թե Ճըվճըվ Արոյի որդիներ, դառնում է հերթական մեխը այդ պայքարում: Այդ է պատճառը, որ միջգերատեսչական հակամարտությունները գնալով ավելի տեսանելի են դառնում և դեռ կդառնան առաջիկայում:
Ալավերդու հանցաշխարհի և Ճվճըվ Արոյի որդիների գործերով ոստիկանությունը ցույց տվեց, որ ինքը հանցագործին բռնում է, բայց քննչականը երբեմն բաց է թողնում նրանց:
Արտակ Ասլանյան