«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյ. «Ես երբեք հանցագործություն չեմ կատարել»
SOCIETY
Ավարտվեց Ռուսաստանի գողական հանցաշխարհի «արքա» Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) և իր 13 «ընկերների» աղմկահարույց դատական գործընթացը: Փետրվարի 16-ին դատախազը կհայտարարի պատժաչափի պահանջի մասին:
Ինչպես հայտնում է past.am-ը, դատարանում իր վերջին խոսքում հանրահայտ «օրենքով գողը» հայտարարեց.
«Ես չեմ հասկանում՝ ինչի՞ց պետք է պաշտպանվեմ: Ես երբեք հանցագործություն չեմ կատարել: Ես ոչ մի բանում մեղավոր չեմ: Ավելացնելու ոչինչ չունեմ: Խնդրում եմ հարգել Սահմանադրության 51-րդ հոդվածը»:
Այդ հոդվածով մեղադրյալին իրավունք է վերապահվում ցուցմունք չտալ ինքն՝ իր և մտերիմների դեմ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



